Իրականացվել է տարածաշրջանում ամերիկա-սիոնիստական թշնամու դեմ արդյունավետ հարվածների նոր փուլ
Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի խոսնակ․ Ի պատասխան սիոնիստների կողմից Իրանի պաշտպանական և անվտանգության կենտրոնների դեմ իրականացված հարձակումների, Իրանի քաջարի զավակների սպանության և «Դենա» նավի նահատակների վրեժը լուծելու նպատակով, ԻԻՀ բանակն այսօր առավոտից ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Սիոնիստական ռեժիմի կիբերտեխնոլոգիաների կենտրոններին և «Ռաֆայել» զենքի արտադրության համալիրին։
Այսօր լուսաբացին իրականացվել է «Ազնիվ խոստում 4» գործողության 58-րդ փուլը, նվիրված պատերազմի բոլոր նահատակներին։ Հարձակումներն ուղղված են եղել օկուպացված տարածքների հյուսիսում և կենտրոնում, այդ թվում՝ Նահարիայում, Բեյթ Շեմեշում, Թել Ավիվում, Արևմտյան Երուսաղեմում գտնվող թիրախների դեմ, ինչպես նաև Վիկտորիայում և Ալի Սալեմում, Ալ-Խարջում գտնվող ԱՄՆ ահաբեկչական բանակի բազաների և Հինգերորդ ռազմածովային նավատորմի դեմ։ Հարձակումներն իրականացվել են «Խորամշահր» գերծանր և ճշգրիտ կառավարվող 2 տոննա մարտագլխիկ կրող,, «Ղադր», «Ֆաթահ», «Խայբեր Շեքան», «Ֆաթհ» և «Ղիյամ» միջին հեռահարության հրթիռնեով և հարձակողական ԱԹՍ-ներով։
ԱՄՆ ահաբեկչական բանակն այսօր ծանր հարվածներ է ստացել հրթիռային և անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումների կողմից։
«Սադիկ խոստում 4» գործողության 59-րդ ալիքն իրականացվել է Բեյթ Շամշում, Թել Ավիվում և օկուպացված Երուսաղեմում գտնվող թիրախների, ինչպես նաև ԱՄՆ ահաբեկչական բանակի՝ Ալ-Ուդեյդում և Ալի Ալ-Սալեմում, Ֆուջեյրայում, Շեյխ Իսայում և Էրբիլում գտնվող բազաների դեմ՝ «Ղադր», «Էմադ», «Ֆաթահ» և «Հաջ Ղասեմ» ճշգրիտ հրթիռների և հարձակողական ԱԹՍ-ների կիրառմամբ։