Իրավանի. ԱՄՆ պատերազմի նախարարի հայտարարությունները բացահայտում են հանցավոր գաղափարները
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչն ասել է. «ԱՄՆ պատերազմի նախարարի հայտարարությունները բացահայտում են հակամարտությունները կառավարելու հարցում հանցավոր մտածելակերպը»։
Mehr գործակալության փոխանցմամբ՝ Ամիր Սաիդ Իրավանին, դիմելով կազմակերպության գլխավոր քարտուղարին, ասել է. «ԱՄՆ ռազմական նախարարի հայտարարությունները բացահայտում են հանցավոր մտածելակերպը, որով Միացյալ Նահանգների առաջնորդները կառավարում են հակամարտությունները»։
Նա նշել է. «Ներկայումս, երբ Միացյալ Նահանգները և Իսրայելի ռեժիմը ամեն օր հարձակումներ են իրականացնում Իրանի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների դեմ, ոչինչ ավելի լավ չի բացահայտում այդ երկրի իշխանությունների քաղաքականբությունը, որքան պատերազմի նախարարի հայտարարությունը, որ որևէ մեկի նկատմամբ չպետք է գթություն դրսևորել։
Իրավանին հավելել է․«ԱՄՆ պատերազմի նախարարի հայտարարությունները կհանգեցնեն Միացյալ Նահանգների միջազգային պատասխանատվությանը, ինչպես նաև պատերազմի նախարարի անհատական միջազգային քրեական պատասխանատվությանը»։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաքչին արձագանքել էր Իրանի մասին ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի հայտարարությանը և գրել. «Երբ ԱՄՆ պատերազմի նախարարը հայտարարում է «որևէ մեկին չթգալու մասին», նա չի արտահայտում իր ուժը։ Նա ցույց է տալիս իր բարոյական սնանկությունը և պատերազմի օրենքներից իր անտեղյակությունը։ Մենք խորհուրդ ենք տալիս նրան ուսումնասիրել Հաագայի կոնվենցիան և Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, եթե նա չի ցանկանում միանալ Նեթանյահուին որպես պատերազմական հանցագործ»։