ԻԻՀ նախագահի ուղերձը Ալի Լարիջանիի նահատակության կապակցությամբ
Հանուն միակ և ամենակարսող Աստծու։
Մեր հարգարժան, հարգված և սիրելի եղբոր՝ պարոն դոկտոր Ալի Լարիջանիի նահատակությունը խորը վիշտ պատճառեց մեզ։ Նա ականավոր և արժեքավոր անձնավորություն էր, ով ծառայում էր Իսլամական Հանրապետությանը և իսլամական Խորհրդարանում իր երկարատև համագործակցության, ինչպես նաև Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնում պաշտոնավարման ընթացքում, ես նրանից տեսել եմ միայն բարեգործություն, խորաթափանցություն, ընկերակցություն և հեռատեսությունից։ Անկասկած, այս կորուստը շատ բարդ կլինի փոխհատուցել։ Մշակութային, քաղաքական և ազգային անվտանգության ոլորտներում տարիների անկեղծ և քաջարի պայքարի պարգևը սիրելի դոկտոր Լարիջանիին հասցրեց նահատակության բարձր աստիճանի, և նրա արյունը թափվեց մարդկության պատմության ամենահանցավոր ռեժիմի կողմից։ Իսլամական հեղափոխության մեծ նահատակների մաքուր ոգուն մոտ լինելը նրա վաստակն էր և այս սիրելի եղբոր վաղեմի ցանկությունը։
Նա հրաշալի օրինակ էր Իմամ Խոմեյնիի, նահատակ իմամ Խամենեիի և իսլամական հեղափոխության մեծ վարպետ նահատակ Մոթահարիի դպրոցում կրթվածների համար։ Նրա նահատակությունը այս բոլոր տարիների ընթացքում անդադար ջանքերի պարգևն էր։ Անկասկած, դաժան վրեժ է սպասվում այն ահաբեկիչ հանցագործներին, ովքեր իրենց կեղտոտ ձեռքերը ներկել են Իրանի սուրբ երկրի ճնշված, բայց արդարամիտ և անսասան նահատակների արյամբ։
Գերագույն ազգային անվտանգության խորհրդում իր կարճատև ծառայության ընթացքում, նահատակ Լարիջանին ամեն ջանք գործադրեց տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ընդլայնման, իսլամական երկրների միջև կարեկցանքի ստեղծման և եղբայրության ամրապնդման համար։ Նա միջազգային կերպար ստեղծեց միջազգային անվտանգության և դիմադրության ոլորտում և դարձավ սիոնիստական ահաբեկչական ռեժիմի ատելության թիրախը։
Անկասկած, դիմադրության գիծը, զուգորդված բանականության և հեռատեսության հետ, կշարունակվի նաև այս սիրելի եղբոր բացակայության դեպքում, և հաղթանակը կլինի Իրանի մեծ ժողովրդինը։ Սիրելի Լարիջանիի կորուստը դառը և ցավալի է, բայց Իրանի ժողովրդի անսասանությունը և վերջնական հաղթանակը կդառնացնի սիոնիստ հանցագործներին։
Շնորհավորում և ցավակցություն եմ հայտնում այս նահատակության կապակցությամբ Իրանի առաջնորդին և Իրանի մեծ ժողովրդին։