Ամոլի Լարիջանի. Իրանի զինված ուժերը ցավալի դաս կտան հանցագործներին
Իրանի նպատակահարմարության խորհրդի ղեկավարը ցավակցություն է հայտնել Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի և նրա որդու նահատակության կապակցությամբ։
Pars Today-ի փոխանցմամբ՝ այաթոլլահ Ամոլի Լարիջանին ուղերձում գրել է. «Ցավակցում եմ իմ սիրելի եղբոր, գիտնականի և մարտիկի՝ դոկտոր Ալի Լարիջանիի և սիրելի որդու՝ Մորթեզայի նահատակության կապակցությամբ։ Չնայած նահատակությունը նրա կյանքի ջանքերի, ծառայության և ջիհադի պարգևն էր, և նրա երազանքն իրականություն դարձավ, նրա կորուստը մեծ կորուստ է մեզ համար, որը մեծ վիշտ է պատաճառել մեզ»։
Այաթոլլահ Ամոլի Լարիջանին ասել է. «Դավաճան թշնամին՝ ԱՄՆ կոռումպացված նախագահը և սիոնիստական ռեժիմի հանցագործ վարչապետը և նրանց հետևորդները պետք է իմանան, որ այս նահատակությունները, առաջին հերթին, օրհնություն են մեր պաշտոնյաների և մեր սիրելի ժողովրդի համար։ Երջանկություն, որն այս աշխարհում ամեն ինչից ավելի արժեքավոր է։ Իրանի սիրելի ժողովուրդը ու զինված ուժերը ավելի անսասան կդառնան իրենց դիմադրության և համառության ճանապարհին և պատմության հանցագործներին անմոռանալի ու ցավալի դաս կտան»։