Արաղչի․Պատերազմի ավարտից հետո, նոր մեխանիզմներ ենք մշակելու  Հորմուզի նեղուցի  համար
https://parstoday.ir/hy/news/iran-i243850-Արաղչի_Պատերազմի_ավարտից_հետո_նոր_մեխանիզմներ_ենք_մշակելու_Հորմուզի_նեղուցի_համար
Pars Today. Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է պատերազմի ավարտից հետո, Հորմուզի նեղուցի համար նոր մեխանիզմներ մշակելու անհրաժեշտությունը։ 
(last modified 2026-03-18T20:53:30+00:00 )
Մարտ 19, 2026 00:23 Asia/Tehran
  • Արաղչի․Պատերազմի ավարտից հետո, նոր մեխանիզմներ ենք մշակելու  Հորմուզի նեղուցի  համար

Pars Today. Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է պատերազմի ավարտից հետո, Հորմուզի նեղուցի համար նոր մեխանիզմներ մշակելու անհրաժեշտությունը։ 

Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին Ալ-Ջազիրա հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է  Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին և ընդգծել է նեղուցով նավերի երթևեկության համար նոր մեխանիզմներ մշակելու անհրաժեշտությունը։ 
Արաղչին այս հարցազրույցում կարևորելով Հորմուզի նեղուցը,որպես ռազմավարական նշանակություն ունեցող ջրուղի, ասել է․-«Հորմուզի նեղուցը մի ջրուղի է,որը գտնվում է Իրանի կողքին և բնականաբար մենք թույլ չենք տա, որ մեր թշնամինրեը օգտվեն այս ջրուղուց»։

Անդրադառնալով այս ջրուղու շուրջ ստեղծված անապահով վիճակին, Արաղչին հավելել է․-«Ներկայումս պատերազմ է ընթանում այս ջրուղու մերձակայքում և բնական է,որ ստեղծված անապահովության պատճառով շատ նավեր ու շատ երկրներ չցանկանան օգտվել այս ջրուղուց։»

Արաղչին ընդգծելով պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցի համար նոր մեխանիզմներ մշակելու անհրաժեշտությունը, ասել է․-«Մենք պետք է այնպիսի քայլեր ձեռնարկենք,որ այս ջրուղում ընդմիշտ երաշխավորվի  հստակ կանոնների ներքո  խաղաղ երթևեկությունը և հաշվի առնվեն Իրանի ու տարաշրջանի շահերը»։