Հեղափոխության առաջնորդը ցավակցություն է հայտնել Իրանի տեղեկատվության նախարարի նահատակության կապակցությամբ
Իրանի նախագահին ուղղված ուղերձում Իսլամական հեղափոխության առաջնորդը ցավակցություն է հայտնել Իրանի տեղեկատվության նախարարի նահատակության կապակցությամբ։
Parstoday-ի փոխանցմամբ՝ այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիի ցավակցական ուղերձի տեքստը հետևյալն է.
Հանուն ողորմած Աստծու․
Մեծարգո նախագահ, Նորին գերազանցություն
Ցավակցում եմ Տեղեկատվության նախարար հոջաթ սեյեդ Իսմայիլ Խաթիբի նահատակության կապակցությամբ, Աստված օրհնի նրան և խաղաղություն տա նրան, Նորին գերազանցությանը, կառավարության անդամներին, նախարարության աշխատակիւցներին և այդ պատվավոր մարդու ընտանիքին։ Անկասկած, նրա թափուր տեղը պետք է լրացվի նախարարության մյուս պաշտոնյաների և աշխատակիցների կրկնակի ջանքերով, և անվտանգությունը պետք է խլվի ներքին և արտաքին թշնամիներից ու փոխանցվի մեր հայրենակիցներին։
Աստծուց խնդրում եմ Ձերդ Գերազանցության և մյուս գործընկերների համար երկար կյանք և սիրելի նահատակի կարգավիճակի բարձրացում։
Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեի