Նահատակվել է Իրանի Իսլամական Հանրապետության Պահապանների կորպուսի խոսնակը՝ Սարդար Նաինին
https://parstoday.ir/hy/news/iran-i243906-Նահատակվել_է_Իրանի_Իսլամական_Հանրապետության_Պահապանների_կորպուսի_խոսնակը_Սարդար_Նաինին
ParsToday- ԻԻՀ ԻՀՊԿ հայտնեց սարդար Ալի Նաինիի՝ Պահապանների կորպուսի հանրային կապերի տեղակալի և խոսնակի նահատակության մասին։
(last modified 2026-03-20T16:27:05+00:00 )
Մարտ 20, 2026 19:57 Asia/Tehran
  • Նահատակվել է Իրանի Իսլամական Հանրապետության Պահապանների կորպուսի խոսնակը՝ Սարդար Նաինին

ParsToday- ԻԻՀ ԻՀՊԿ հայտնեց սարդար Ալի Նաինիի՝ Պահապանների կորպուսի հանրային կապերի տեղակալի և խոսնակի նահատակության մասին։

ParsToday-ի տեղեկությամբ՝ ԻԻՀ Պահապանների կորպուսը իր ուղերձում՝ ի պատասխան կորպուսի հանրային կապերի տեղակալի և խոսնակի նահատակության, շնորհավորանք և ցավակցություն հայտնելով, շեշտել է. «Այս անձնվեր և ջանասեր սարդարի ծառայությունները՝ ավելի քան չորս տասնամյակի ընթացքում, ջիհադի և ինքնազոհության պատմության մեջ գրանցել են ակնառու և մնայուն հետք»:

Իրանի Իսլամական Հանրապետության Պահապանների կորպուսի հաղորդագրության մեջ՝ սարդար Ալի Նաինիի՝ կորպուսի հանրային կապերի տեղակալի և խոսնակի նահատակության մասին գրված է. «Մենք շնորհավորում և ցավակցում ենք մշակույթի և լրատվամիջոցների ասպարեզում այս հանրահայտ մոջահեդի՝ բրիգադի Ալի Մոհամմադ Նաինիի (ԻԻՀ ԻՀՊԿ-ի հանրային կապերի տեղակալ և խոսնակ) պատվավոր նահատակությունը՝ ամերիկյասիոնիստական ահաբեկչական դավադիր հարձակման արդյունքում՝ Ռամադան սուրբ ամսվա վերջին գիշերվա ընթացքոխմ՝ գերագույն հրամանատարին, նահատակի պատվարժան ընտանիքին, Իսլամական հեղափոխության բոլոր հզոր հրամանատարներին ու զինվորներին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ինչպես նաև նահատակներ ծնող՝ Քաշանի շրջանի ժողովրդին»:

Հաղորդագրության շարունակության մեջ ասվում է. «Այս համարձակ և ջանասեր գենարալի անձնվեր ծառայությունները՝ ավելի քան չորս տասնամյակի ընթացքում՝ Իսլամական հեղափոխությունը պաշտպանելու, հատկապես՝ 8-ամյա պարտադիր պատերազմի քարոզչության, «Սուրբ պաշտպանության» վավերագրման և պատումների երկայացնելու, ինչպես նաև՝ վերջին երկու տարում Պահապանների կորպուսի խոսնակի պաշտոնը ստանձնելու և «Ազնիվ խոստում» գործողությունների (2, 3 և 4) ընթացքում, ջիհադի և ինքնազոհության պատմության մեջ ակնառու և մնայուն հետք գրանցելու համար։ Նրա առաջադիմական հայացքներն ու արդյունավետ մոդելները՝ «փափուկ ուժի» (կամ փափուկ պատերազմի) ասպարեզում, կծառայեն որպես ուղեցույց հեղափոխության պաշտպանների և հեգեմոնիայի դեմ իմացական պատերազմի սպաների համար»: