Հանուն գթած և ողորմած Աստծու
https://parstoday.ir/hy/news/iran-i243916-Հանուն_գթած_և_ողորմած_Աստծու
«Ով սրտերն ու հայացքները փոխող, ով գիշերն ու ցերեկը կարգավորող, ով տարիներն ու վիճակները փոփոխող, մեր վիճակը փոխիր դեպի ամենալավը»։
(last modified 2026-03-20T17:58:43+00:00 )
Մարտ 20, 2026 21:28 Asia/Tehran
  • Հանուն գթած և ողորմած Աստծու

«Ով սրտերն ու հայացքները փոխող, ով գիշերն ու ցերեկը կարգավորող, ով տարիներն ու վիճակները փոփոխող, մեր վիճակը փոխիր դեպի ամենալավը»։

Այս տարի հոգևորի և բնության գարունները՝  Ֆեթր տոնը և Նոռուզը, համընկել են։ Շնորհավորում եմ ժողովրդից յուրաքանչյուրին՝ կրոնական և ազգային երկու տոների կապակցությամբ։ Եվ շնորհավորում եմ աշխարհի բոլոր մուսուլմաններին՝ Ֆեթր կապակցությամբ։ 
Հարկ եմ համարում նաև շնորհավորել բոլորին՝ իսլամի զինվորների նշանակալի հաղթանակների կապակցությամբ և ցավ հայտնել Երկրորդ պարտադրված պատերազմի, Հունվարյան հեղաշրջման և Երրորդ պարտադրված պատերազմի բոլոր նահատակների ընտանիքներին։ 
Արևային օրացույցով 1405 թվականի կապակցությամբ ունեմ մի քանի խնդրանքներ, որոնք ներկայացնում եմ ստորև։
Նախ՝ համառոտ կերպով կանդրադառնամ անցած տարվա կարևոր իրադարձություններից մի քանիսին։ 
Անցյալ տարի մեր սիրելի ժողովուրդը տեսավ երեք պատերազմ։
 Առաջին պատերազմը սկսվեց հունիսին, երբ սիոնիստ թշնամին, ամերիկացիների օգնությամբ և բանակցությունների ընթացքում, վախկոտ հարձակման ժամանակ սպանեց Իրանի հրամանատարներից և ականավոր գիտնականներից մի քանիսին, ապա՝ մոտ 1000 խաղաղ քաղաքացիների։
Սխալ հաշվարկի պատճառով թշնամին կարծում էր, թե մեկ-երկու օր հետո ժողովուրդը  կտապալի իսլամական համակարգը։ Սակայն ձեր զգոնության, իսլամի զինվորների աննախադեպ քաջության և նրանց բազմաթիվ զոհաբերությունների շնորհիվ թշնամին հայտնվեց անօգնական վիճակում և փորձեց միջնորդության միջոցով խուսափել հակամարտությունից, այդպիսով փրկվելով անդունդի եզրից։
Երկրորդ պատերազմը հունվարին տեղի ունեցած հեղաշրջման փորձն էր, երբ ԱՄՆ-ն ու սիոնիստական ռեժիմը, մտածելով, թե տնտեսական խնդիրների պատճառով Իրանի ժողովուրդը կգործի թշնամու ցանկությունների համաձայն՝ օգտագործեցին իրենց վարձկաններին անկարգություններ հրահրելու համար, և նահատակված հայրենակիցների թիվը գերազանցեց  նախորդ պատերազմում զոհվածների թվին։ 
 Երրորդ պատերազմը դեռևս շարունակվում է։ Այս պատերազմի առաջին օրը մենք, արցունքոտ աչքերով ու կոտրված սրտերով, դեպի երկնային կյանք ճանապարհեցինք Ումմայի կարեկից հորը՝ մեր մեծ և պատվավոր առաջնորդին, ով գլխավորում էր նահատակներին՝ դեպի երկնային կյանք, որը նրա համար սահմանվել է աստվածային ողորմածության շնորհիվ։
Այդ օրվանից սկսած, մենք ճանապարհեցինք նաև պատերազմի մյուս նահատակներին, այդ թվում՝ Մինաբ և Շաջարե Թայեբե դպրոցների աշակերտներին, «Դանա» նավակործանի քաջարի նավաստիներին, ԻՀՊԿ-ի, բանակի, Ոստիկանության ուժերի, Աշխարհազորի հրամանատարներին ու զինվորներին, քաջարի սահմանապահներին և քաղաքացիներին՝ երիտասարդ ու տարեց, որոնք անցան մեր առջևից լույսի քարավանով։
Այս պատերազմը սկսվեց այն բանից հետո, երբ թշնամին հասկացավ, որ իր ցանկացած ժողովրդական շարժումը չի ձևավորվել և մտածեց, որ եթե սպանի առաջնորդին, ու բարձրաստիճան զինվորական հրամանատարներին, կվախեցնի ու կհուսահատեցնի ձեզ՝ մեր սիրելի ժողովրդին, ու կստիպի հեռանալ ասպարեզից, իր համար հնարավորություն ստեղծելով իրականացնել իր երազանքը՝ իշխել մեր սիրելի Իրանի վրա և մասնատել այն։ 
Բայց այս օրհնյալ ամսվա ընթացքում, դուք համատեղեցիք պահքը ջիհադի հետ և ապահովեցիք լայն պաշտպանական գիծ՝ երկրի ողջ տարածքի չափ և ամուր ամրություններ՝ հրապարակների, թաղամասերի և մզկիթների չափ, այդպիսով թշնամուն հասցնելով շփոթեցնող հարված։ Արդյունքում, որ նա սկսեց հակասական ու անհեթեթ հայտարարություններ անել, որոնք գիտակցության պակասի և ընկալման թուլության նշաններ են։
Հունվարի 12-ին դուք ճնշեցիք հեղաշրջումը, փետրվարի 11-ին ևս մեկ անգամ ցույց տվեցիք ձեր ընդդիմությունը համաշխարհային իմպերիալիզմին, իսկ մարտի 12-ին՝ Ղոդսի համաշխարհային օրվա երթի ժամանակ հերթական հարվածը հասցրիք թշնամուն՝ նրան հասկացնելով, որ գործ չունի միայն հրթիռների, ԱԹՍ-ների, տորպեդոների և այլ ռազմական գործերով հետ։ Իրանի պաշտպանական գիծը շատ ավելի մեծ է, քան իր նեղ մտածելակերպը։
Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզանից յուրաքանչյուրին, սիրելի՛ ժողովուրդ, այս մեծ էպոսը ստեղծելու համար, ինչպես նաև քաջարի, ազնիվ և ժողովրդական նախագահին ու մյուս պաշտոնյաներին, ովքեր ժողովրդի կողքին ներկա էին երթին՝ առանց որևէ ձևականությունների։  իսկ դա գոբելի է և ավելի է ամրապնդում ժողովրդի և իշխանությունների միջև համախմբվածությունը։
Ներկայումս, ձեր միջև ձևավորված զարմանալի միասնությունը, կրոնական, մտավոր, մշակութային և քաղաքական ծագման բոլոր տարբերություններով հանդերձ, կոտրել է թշնամուն։ Սա պետք է համարել Ամենակարողի հատուկ օրհնությունը, և մարդը պետք է շատ շնորհակալ լինի դրա համար լեզվով, սրտով և գործով։ Անխախտելի կանոններից մեկն այն է, որ երբ օրհնությանը շնորհակալություն են հայտնում, դրա արմատներն ավելի են խորանում ու ամրապնդվում՝ երախտագիտության չափին համապատասխան, և ավելի շատ շնորհներ են ուղարկվում երախտապարտ մարդուն։
Եկեք այս մեծ օրհնությունը համարենք Ամենակարող Աստծո ողորմությունը և լավագույնս օգտագործենք այն։ Այս միասնությունն, անշուշտ, ավելի կամրապնդվի, իսկ ձեր թշնամիները կխոնարհվեն ու կնվաստանան։ Սրանք արևային 1404 թվականի որոշ կարևոր իրադարձությունների համառոտ ամփոփումն էր։ 
Եվ արևային 1405թ շեմին մենք մի քանի հարցի հետ ենք բախվում։ Նախ՝ մենք հրաժեշտ ենք տալիս Ռամադան ամսվան։ Այն ամսվան, երբ Ղադրի գիշերը ձեր հայացքներն ուղղվեցին դեպի երկինք, դուք կանչեցիք ողորմած Աստծուն, և Նա Իր ողորմած հայացքը դարձրեց ձեզ վրա։ Դուք մեր Տիրոջից խնդրել եք հաղթանակ, բարեկեցություն և օրհնություններ, և մեր