Ալիաբադի. Երկրում Էլեկտրաէներգիայի ապակենտրոնացված արտադրությունը նվազեցրել է համակարգերի խոցելիությունը
Իրանի Էներգետիկայի նախարարը հայտարարել է. «Ի տարբերություն Պարսից ծոցի երկրների և Իսրայելի, մեր երկրում էլեկտրաէներգիայի արտադրությունը կատարվում է ապակենտրոնացված ձևով, ինչը նվազեցրել է մեր էլեկտրաէներգիայի համակարգերի խոցելիությունը»։
Աբբաս Ալիաբադին հայտարարել է. «Մինչ այժմ երկրի բոլոր այն վայրերում, որոնք հարձակման թիրախ են դարձել, մենք տեսել ենք խնդիրներ էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների հետ ։ Այդ պատճառով, փրկարար ուժերի կողքին, ներկա են նաև ջրային և էլեկտրաէներգիայի հարցերով մեր օգնության ուժերը՝ վերականգնելու էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը»։
Անդրադառնալով երկրում էլեկտրաէներգիայի ցրված և ապակենտրոնացված արտադրությանը, նա նշել է. «Մենք ունենք էլեկտրակայաններ ամբողջ երկրում, և հազարից ավելի վայրերում կառուցվել են վերականգնվող էներգիայի կայաններ։ Սա այն դեպքում, երբ Պարսից ծոցի երկրներում, ինչպես նաև Իսրայելում, էլեկտրաէներգիան արտադրվում է կենտրոնացված կերպով, ինչի պատճառով նրանց խոցելիությունը բարձր է»։