Իրանը զգուշացնում է որոշ երկրների կողմից Մարդու իրավունքների խորհուրդը քաղաքականացնելու կապակցությամբ
Վիեննայում ԻԻՀ դեսպանատունը քննադատել է տարածաշրջանի որոշ երկրների կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Իրանի դեմ ուղղված քաղաքականացված քայլերը և նշել, որ ներկայիս ճգնաժամի լուծման ուղին ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի վրա ճնշում գործադրելն է՝ ագրեսիան դադարեցնելու, չկրկնվելու երաշխիքներ տրամադրելու և փոխհատուցում վճարելու համար։
IRNA-ի փոխանցմամբ՝ դեսպանատան X-ի էջում հրապարակված հայտարարության մեջ ասվում է. «2026 թվականի փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և սիոնիստական ռեժիմը անհիմն և անօրինական ագրեսիա են սկսել Իրանի տարածքային ամբողջականության դեմ։ Երկրի ողջ տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքներ են թիրախավորվել և ոչնչացվել, ինչի հետևանքով մեծ թվով խաղաղ բնակիչներ են զոհվել։ Միայն առաջին օրը դպրոցի թիրախավորման հետևրանքով զոհվել է ավելի քան 170 աշակերտ և ուսուցիչ։ Իրանի վրա ծովից և օդից հարձակում է իրականացվել, որի արդյունքում իրանական ափը, մասնավորապես Հորմուզի նեղուցը, դարձել է չափազանց վտանգավոր ծովային նավարկության համար։
Հայտարարության մեջ նաև ասվում է. Իրանի Իսլամական Հանրապետությունը, ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսված ինքնապաշտպանության իր անբաժանելի իրավունքի իրականացման շրջանակներում, թիրախավորել է Սիոնիստական ռեժիմի ռազմական կենտրոնները և Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական բազաներն ու շահերը։
Դդեսպանատունը նշել է. «Տարածաշրջանի որոշ երկրների կողմից թույլ տրված լուրջ սխալն այն էր, որ ագրեսիայի սկզբնական ակտը դատապարտելու փոխարեն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունվեց միակողմանի, անիրատեսական և խիստ անարդյունավետ բանաձև, որը դատապարտում էր Իրանի պաշտպանական գործողությունները։ Ավելի մեծ սխալն այն է, որ տարածաշրջանի որոշ երկրներ այժմ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում առաջ են մղում ավելի կողմնակալ և անիրատեսական բանաձև. կառույց, որը սկզբունքորեն նախատեսված տեղ չէ նման հարցերը լուծելու համար։ Այս գործողությունն ակնհայտորեն ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների ծաղրի ևս մեկ օրինակ է և ավելի է խաթարում ամբողջ համակարգի հեղինակությունը»։