Արաղչի. Պարսից ծոցում անապահովությունը թշնամու ագրեսիայի արդյունքն է
https://parstoday.ir/hy/news/iran-i244038-Արաղչի._Պարսից_ծոցում_անապահովությունը_թշնամու_ագրեսիայի_արդյունքն_է
Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են  պատերազմի  վերջին զարգացումները։
(last modified 2026-03-25T07:51:00+00:00 )
Մարտ 25, 2026 11:21 Asia/Tehran
  • Արաղչի. Պարսից ծոցում անապահովությունը թշնամու ագրեսիայի արդյունքն է

Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են  պատերազմի  վերջին զարգացումները։

Pars Today-ի փոխանցմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յին հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և Իրանի դեմ ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիայի հետևանքների վերաբերյալ։
Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի  ագրեսիաներն ու հանցագործությունները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հիմնական պատճառն են։ Նա հավելել է, որ Իրանի վճռական է՝ շարունակել պաշտպանել իր ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը մինչև բոլոր նպատակների իրականացումը, և թշնամին զղջալու է ագրեսիայի համար։
Նա նշել է, որ Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը տարածաշրջանում տիրող իրավիճակի հետևանքն է և հավելել. «Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում ստեղծված անապահովությունը Իրանի դեմ ԱՄՆ-ի և սիոնիստական ռազմական ագրեսիայի արդյունքն է, և Իրանի կողմից ձեռնարկված միջոցառումներն ու կարգավորումները համապատասխանում են միջազգային իրավունքին, Իրանի ինքնիշխանության և ազգային անվտանգության պաշտպանությանը, և նպատակ ունեն կանխել ագրեսորների կողմից այս ջրային ուղու չարաշահումը՝ Իրանի դեմ ագրեսիայի գործողություններ իրականացնելու համար»։
Չինաստանի արտաքին գործերի նախարարը կրկին ընդգծել է իր երկրի սկզբունքային դիրքորոշումը՝ դատապարտելով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իրականացված անօրինական հարձակումը և Իրանի ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտումը։
 Անդրադառնալով երկու երկրների միջև լավ հարաբերություններին՝ նա նշեց. «Պեկինը ընդգծում է միջազգային ասպարեզում ահաբեկչական վարքագիծը դադարեցնելու և վեճերը լուծելու համար դիվանագիտությունն ու միջազգային իրավունքը հարգելու անհրաժեշտությունը»։