Բաղայի. Ոչ ոք չի վստահում ԱՄՆ դիվանագիտությանը 
https://parstoday.ir/hy/news/iran-i244042-Բաղայի._Ոչ_ոք_չի_վստահում_ԱՄՆ_դիվանագիտությանը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը India Today-ի հետ զրույցում ասել է.
(last modified 2026-03-25T13:09:18+00:00 )
Մարտ 25, 2026 16:39 Asia/Tehran
  • Բաղայի. Ոչ ոք չի վստահում ԱՄՆ դիվանագիտությանը 

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը India Today-ի հետ զրույցում ասել է.

 Ոչ ոք չի կարող վստահել ԱՄՆ դիվանագիտությանը։ 
Մենք շատ վատ փորձ ունենք ԱՄՆ դիվանագիտության հետ, և երբ մենք գտնվում էինք բանակցային գործընթացի կեսին, ինը ամսվա ընթացքում մեզ վրա երկու անգամ հարձակվեցին։ 
Սա դիվանագիտության դավաճանություն էր, և  տեղի ունեցավ ոչ թե մեկ, այլ երկու անգամ։ 
Իրանի և ԱՄՆ-ի միջև երկխոսություն կամ բանակցություններ չկան, և Իրանի զինված ուժերը կենտրոնացած են երկրի տարածքը պաշտպանելու վրա։ 
 Խորհրդարանի խոսնակ պարոն Ղալիբաֆը ականավոր քաղաքական գործիչ է, որը գործում է Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունների և լիազորությունների շրջանակներում։ Մեր պաշտոնյաների միջև աշխատանքի բաժանումը հստակ և թափանցիկ է։