Բահրեյնի. ԱՄՆ ագրեսիան աֆղան ժողովրդի տեղահանության պատճառն է
ՄԱԿ- ում Իրանի ԻԻՀ դեսպանը և մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ ագրեսիան աֆղան ժողովրդի տեղահանության պատճառն է։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մշտական կոմիտեի նիստում, Ալի Բահրեյնին անդրադարձել է ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներին և նշել, որ այդ հարձակումները, պատժամիջոցների և ռեսուրսների քրոնիկ պակասի հետ մեկտեղ, լրացուցիչ ճնշում են գործադրել ազգային կարողությունների վրա։
Ընդգծելով, որ Իրանի քաղաքացիներին և փախստականներին ծառայություններ մատուցող կառույցներին ահսցված վնասը լրջորեն խաթարում է երկրի արձագանքելու ունակությունը, նա զգուշացրել է. «Հետպատերազմյան պայմաններում, վնասված ենթակառուցվածքներով և սահմանափակ ռեսուրսներով, ընդունող երկրներից սպասելիքները չեն կարող նույնը լինել, ինչ ճգնաժամից առաջ»։
Նա հավելել է. «Եթե միջազգային աջակցության ներկայիս և սահմանափակ մակարդակը շարունակվի, Իրանը իր որոշումները կկայացնի նոր իրողություններին համապատասխան»։
Բահրեյնին նաև խստորեն քննադատել է Միացյալ Նահանգներին՝ ռեժիմին անվանելով վերջին 20 տարիների ընթացքում աֆղան ժողովրդի տեղահանման ճգնաժամի հիմնական պատճառը, և ասել. «Ռազմական օկուպացիան և Աֆղանստանից անպատասխանատու դուրսբերումը, ինչպես նաև Իրանի դեմ Վաշինգտոնի վերջին ագրեսիվ հարձակումները մեծացրել են տեղահանության ծավալները և ընդունող երկրների, այդ թվում՝ Իրանի վրա ճնշումը»։