Ղալիբաֆ․ Մի փորձեք մեր վճռականությունը՝ մեր հայրենիքը պաշտպանելու հարցում
Մարտ 25, 2026 22:44 Asia/Tehran
ParsToday– Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը ամերիկացիներին ուղղված իր ուղերձում նախազգուշացրել է․ Մենք մոտիկից հետևում ենք տարածաշրջանում ամերիկացի զինվորների տեղակայմանը, այն, ինչ փչացրել են գեներալներն, զինվորները չեն կարող ուղղել։
ParsToday -ի հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադբաղեր Ղալիբաֆը սոցիալական ցանցում գրել է․ Մենք մոտիկից հետևում ենք տարածաշրջանում ԱՄՆ բոլոր շարժումներին, հատկապես նրանց զինվորների տեղակայմանը։
Նա իր ուղերձում ընդգծել է․ Այն, ինչ գեներալներն են փչացրել, զինվորները չեն կարող շտկել․ Փոխարենը նրանք կդառնան միայն Նեթանյահուի պատրանքների զոհը։ Մի փորձեք մեր վճռականությունը՝ մեր հայրենիքը պաշտպանելու հարցում։