Ղալիբաֆ. Սիոնիզմը ռասիստական գաղափարախոսություն է՝ ուղղված կրոնականության ցանկացած ձևի վերացմանը
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն արձագանքել է Թեհրանի հրեական սինագոգի վրա Սիոնիստական ռեժիմի իրականացրած հարձակմանը։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը երեքշաբթի երեկոյան X-ում գրել է. «Թեհրանի Ռաֆինիա սինագոգը տասնամյակներ շարունակ եղել է Իրանի հրեաների պաշտամունքի վայր»։
Նա հավելել է․ «Այս սինագոգը ոչնչացվել է իսրայելցի հանցագործների կողմից իրականացված հարձակման արդյունքում»։
Ղալիբաֆը գրել է. «Սիոնիզմը ռասիստական և հեգեմոնիայի ձգտող գաղափարախոսություն է, որի նպատակն է վերացնել ցանկացած իսկական կրոնականություն, որը հակասում է իր ցեղասպանական օրակարգին»։
ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի վրա իրականացված ավիահարվածների ըթնացքում, երեքշաբթի օրը թիրախավորվել է Թեհրանի հրեական սինագոգը։ Հարձակումների ժամանակ թիրախավորվել են նաև բնակելի շենքեր, որոնք 100%-ով ավերվել են, իսկ բնակիչներին պատճառվել են մեծ ֆինանսական վնասներ։ Հարձակումների հետևանքով վիրավորվել են քաղաքացիական անձինք։