Հեղափոխության առաջնորդ. Ասպարեզում ժոողովրդի շարունակական ներկայությունն Իրանի հաղթանակի և հեղինակության երաշխիքն է
https://parstoday.ir/hy/news/iran-i244546-Հեղափոխության_առաջնորդ._Ասպարեզում_ժոողովրդի_շարունակական_ներկայությունն_Իրանի_հաղթանակի_և_հեղինակության_երաշխիքն_է
ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեիի նահատակության 40-օրյակի կապակցությամբ ուղերձում, սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին անդրադարձել է նաև Երրորդ պարտադրված պատերազմի զարգացումներին։
(last modified 2026-04-10T07:31:32+00:00 )
Ապրիլ 10, 2026 10:48 Asia/Tehran
  • Հեղափոխության առաջնորդ. Ասպարեզում ժոողովրդի շարունակական ներկայությունն Իրանի հաղթանակի և հեղինակության երաշխիքն է

ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեիի նահատակության 40-օրյակի կապակցությամբ ուղերձում, սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին անդրադարձել է նաև Երրորդ պարտադրված պատերազմի զարգացումներին։

Անդրադառնալով առաջնորի նահատակությանը հաջորդած 40 օրերին, Մոջթաբա Խամենեին այաթոլլահ Խամենեիի նահատակությունը համարել է Իրանի ժողովրդի մեծագույն ողբերգություններից մեկը և ընդգծել. «Չնայած այս ծանր բեռին, Իրանի ժողովուրդը, ասպարեզում իր լայնածավալ ներկայությամբ, թշնամու սպառնալիքները վերածել է էպոս ստեղծելու և ազգային հեղինակությունը ամրապնդելու հնարավորության»։
Անդրադառնալով Երրորդ պարտադրված պատերազմի զարգացումներին, նա խոսել է թշնամիների կողմից իրենց նպատակներին հասնելու անհաջողության մասին և ընդգծել, որ իսլամի զինվորների անսասանությունն ու համառությունը, ինչպես նաև ժողովրդի գիտակցված ներկայությունը այս պատերազմը վերածել են էպիկական և սրբազան պաշտպանության ասպարեզի և չնայած զենքի մեծ քանակի առկայությանը թշնամին հուսահատված ու զարմացած է։
Հեղափոխության առաջնորդն Իրանի ժողովրդին անվանել է «հաղթանակած» և այս հաջողությունը վերագրել  ժողովրդի անսասանությանը, զինված ուժերի զոհաբերությանը և ազգային համախմբվածությանը. մի գործընթաց, որը հանգեցրել է Իրանի դիրքերի ամրապնդմանը տարածաշրջանում և աշխարհում։
Խոսելով նահատակ առաջնորդի մասին, այդ թվում  նրա խորաթափանցության, համառության, ժողովրդի հանդեպ հավատի, անկախության, ազգային միասնության վրա շեշտադրության և գիտական առաջընթացի նկատմամբ ուշադրության մասին, նա ընդգծել է  այաթոլլահ խամենեիի դերը ինստիտուտների կառուցման, պաշտպանական կարողությունների ամրապնդման և երկրի դիրքի բարելավման գործում։
Ուղերձում առաջնորդն ընդգծել է «ժողովրդի շարունակական ներկայությունն ասպարեզում» և  նույնիսկ բանակցությունների համատեքստում, այդ ներկայությունը համարելով երկրի առջև դրված նպատակներին հասնելու գործոն։
Հեղափոխության առաջնորդը նաև ընդգծել է ազգային միասնությունը պահպանելու, թշնամու լրատվական պատերազմի դեմ զգոն լինելու և ժողովրդի իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ վնասների համար փոխհատուցում ստանալը։
Ուղերձում, դիմելով Իրանի հարավային հարևաններին, առաջնորդը նշել է, որ նրանք պետք է «ճիշտ տեսնեն ներկայիս զարգացումները, ճիշտ տեղում կանգնեն» և չվստահեն գերտերությունների խոստումներին: Ուղերձում նշվում է, որ Իրանը չի նահանջի իր իրավունքներից և կշարունակի հետապնդել իր պահանջների կատարումը։
Ուղերձն ավարտվում է համերաշխության, համբերության և հանրային զգոնության կոչերով՝ Իրանի ժողովրդի համար պայծառ ու արժանապատիվ ապագայի խոստմամբ։