Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը նահատակվել է
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Սեյեդ Քամալ Խարազին, ով վիրավորվել էր անցյալ շաբաթ ամերիկա-սիոնիստական թշնամու կողմից իրականացված ահաբեկչական հարձակման ժամանակ, մահացել է հինգշաբթի երեկոյան։
Pars Today-ի փոխանցմամբ՝ ապրիլի 1-ին Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Սեյեդ Քամալ Խարազիի տունը հարձակման էր ենթարկվել ամերիկա-սիոնիստական թշնամու կործանիչների կողմից, որի արդյունքում նրա կինը նահատակվել էր։
Դոկտոր Խարազին, որը վիրավորվել էր ամերիկա-սիոնիստական թշնամու կործանիչների հարձակման ժամանակ և հոսպիտալացվել, մահացել է հինգշաբթի երեկոյան։
Նահատակ Քամալ Խարազին զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի, ճանաչողական գիտությունների և տեխնոլոգիաների զարգացման շտաբի քարտուղարի և ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնները։