Ամիր Աքրամինիա. Հրադադարը չի տարբերվում պատերազմական պայմաններից
Ապրիլ 16, 2026 12:36 Asia/Tehran
ԻԻՀ բանակի խոսնակը հայտարարել է. «Բանակի օրվա կապակցությամբ քաղաքներում և զորանոցներում կանցկացվեն ծրագրեր, որոնք հիմնականում մշակութային ուղղվածություն կունենան»։
Pars Today-ի փոխանցմամբ՝ բրիգադի գեներալ Մոհամմադ Աքրամինիան հայտարարել է, որ ապրիլի 18-ին ինչպես նախորդ տարիներին Իրանի քաղաքներում հնարավոր չէ անցկացնել Բանակի օրվա շքերթը։ Նա հավելել է. «Բանակային ստորաբաժանումները մարտական պատրաստվածության վիճակում են, և հրադադարի ընթացքը մեզ համար շատ չի տարբերվում պատերազմական պայմաններից»։