Իրանի Գերագույն Ազգային Անվտանգության Խորհուրդ. Բանակցող պատվիրակությունը չի գնա որևէ զիջման
https://parstoday.ir/hy/news/iran-i244768-Իրանի_Գերագույն_Ազգային_Անվտանգության_Խորհուրդ._Բանակցող_պատվիրակությունը_չի_գնա_որևէ_զիջման
Իրանի Գերագույն Ազգային Անվտանգության Խորհուրդը հայտարարել է. «Իրանի բանակցող պատվիրակությունը չի գնա զիջումների և չի նահանջի»։ Pars Today-ի փոխանցմամբ՝ խորհուրդը հայտարարություն է տարածել՝ Երրորդ պարտադրված պատերազմի ավարտի բանակցությունների վերջին զարգացումների վերաբերյալ։
(last modified 2026-04-19T06:08:25+00:00 )
Ապրիլ 19, 2026 09:34 Asia/Tehran
  • Իրանի Գերագույն Ազգային Անվտանգության Խորհուրդ. Բանակցող պատվիրակությունը չի գնա որևէ զիջման

Իրանի Գերագույն Ազգային Անվտանգության Խորհուրդը հայտարարել է. «Իրանի բանակցող պատվիրակությունը չի գնա զիջումների և չի նահանջի»։ Pars Today-ի փոխանցմամբ՝ խորհուրդը հայտարարություն է տարածել՝ Երրորդ պարտադրված պատերազմի ավարտի բանակցությունների վերջին զարգացումների վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասված է․ «Իրանի բանակցային թիմը չի գնա որևէ զիջման, չի նահանջի և իր ողջ ուժով կպաշտպանի Իրանի ժողովրդի շահերն, ինչպես նաև այս պատերազմում Իրանի անկախությունը, պատիվն ու հպարտությունը պահպանելու համար թափված թանկարժեք արյունը, հատկապես առաջնորդի մաքուր արյունը, որն ավելի թանկ է, քան մեր կյանքը»։
Հայտարարության մեջ ասվում է. «Իրանի Իսլամական Հանրապետության պնդմամբ, Սիոնիստական ռեժիմը համաձայնվեց Լիբանանում հրադադարի, և որոշվեց, որ եթե թշնամին պահպանի հրադադարը բոլոր ճակատներում, Հորմուզի նեղուցը ժամանակավորապես և պայմանականորեն կբացվի մինչև հրադադարի ժամկետի ավարտը՝ միայն առևտրային, պատերազմող երկրների քաղաքացիական նավերի և ոչ ռազմական նավերի համար՝ Իրանի զինված ուժերի վերահսկողությամբ և թույլտվությամբ և Իրանի կողմից որոշված երթուղով»։
Հայտարարության մեջ նաև ասվում է. «Իրանը վճռականորեն տրամադրված է  վերահսկողություն իրականացնել Հորմուզի նեղուցով անցնող երթևեկության նկատմամբ մինչև պատերազմի վերջնական ավարտը և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը»։