Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ «Թուսկա» նավի վրա հարձակման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i244808-Իրանը_զգուշացրել_է_ԱՄՆ_ին_Թուսկա_նավի_վրա_հարձակման_կապակցությամբ
Pars Today - Իրանի ԱԳՆ-ը երեքշաբթի օրը, հայտարարություն է տարածել՝ կապված ամերիկյան զորքերի կողմից իրանական առևտրային նավի վրա հարձակման և նրա անձնակազմին ու նրանց ընտանիքներին պատանդ վերցնելու վերաբերյալ։
(last modified 2026-04-21T07:33:58+00:00 )
Ապրիլ 21, 2026 11:01 Asia/Tehran
  • Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ «Թուսկա» նավի վրա հարձակման կապակցությամբ

Pars Today - Իրանի ԱԳՆ-ը երեքշաբթի օրը, հայտարարություն է տարածել՝ կապված ամերիկյան զորքերի կողմից իրանական առևտրային նավի վրա հարձակման և նրա անձնակազմին ու նրանց ընտանիքներին պատանդ վերցնելու վերաբերյալ։

Ըստ Pars Today -ի, Իրանի ԱԳՆ-ը հայտարարության մեջ դատապարտել է ԱՄՆ-ի կողմից իրանական առևտրային նավի վրա հարձակումը և անձնակազմի ու նրանց ընտանիքների պատանդ վերցնելը։ Միևնույն ժամանակ, զգուշացրել է ԱՄՆ-ի այս ապօրինի և հանցավոր գործողության շատ վտանգավոր հետևանքների վերաբերյալ, և ընդգծել իրանական նավի, նրա անձնակազմի, ինչպես նաև նրանց ընտանիքների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը։

 

Հայտարարության մեջ նշված է. «Անկասկած, Իրանի Իսլամական Հանրապետությունը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները՝ պաշտպանելու Իրանի ազգային շահերն ու անվտանգությունը, ինչպես նաև պահպանելու իրանցիների իրավունքներն ու արժանապատվությունը։ Ակնհայտ է, որ տարածաշրջանում իրավիճակի բարդացման ամբողջ պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ը»։

 

Անցյալ կիրակի օրը, ԱՄՆ-ը հարձակվել է «Թուսկա» կոնտեյներային նավի վրա և պատանդ է վերցրել նրա անձնակազմին։