ԻՀՊԿ-ն հայտարարել է սպառնալիքներին վճռականորեն արձագանքելու և նոր անակնկալների մասին
Ապրիլի 22-ին նշվող՝ ԻՀՊԿ ձևավորման օրվա կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ Կորպուսը հայտարարել է ցանկացած սպառնալիքին դիմակայելու իր լիակատար պատրաստակամության մասին՝ հավելելով, որ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական պատասխանի, որը կգերազանցի թշնամու հաշվարկները։
Անդրադառնալով վերջին զարգացումներին՝ Կորպուսը նշել է, որ թշնամու ռազմավարական կենտրոններին ուղղված հրթիռային և անօդաչու թռչող սարքերի համատեղ գործողությունները խաթարել են հակառակորդի որոշումների կայացման կարողությունները և առաջացրել հաշվարկային սխալներ: ԻՀՊԿ-ի տվյալներով՝ այս գործընթացը հանգեցրել է թշնամու նահանջին, որից հետո վերջինս խնդրել է հրադադար հաստատել:
Նշելով, որ Իրանի զինված ուժերը գործում են լիակատար համակարգմամբ, Կորպուսը հայտարարել է, որ պատրաստ է ծանր հարվածներ հասցնել թշնամուն ցանկացած նոր սպառնալիքի դեպքում, ինչից հետո վերջինս չի կարողանա վերականգնել իր ռազմավարական հզորությունը: