Իրանի խորհրդարանի խոսնակ. ԱՄՆ-ի առաջնագիծը ֆինանսական պատերազմն է
https://parstoday.ir/hy/news/iran-i244916-Իրանի_խորհրդարանի_խոսնակ._ԱՄՆ_ի_առաջնագիծը_ֆինանսական_պատերազմն_է
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը դիմել է արաբական երկրներում ամերիկյան պարտատոմսերի տերերին. «Վաճառեք պարտատոմսերը, քանի դեռ ժամանակ ունեք, նրանց առաջնագիծը իրականում պարտատոմսերի եկամտաբերության կորն է»։
(last modified 2026-04-25T06:07:42+00:00 )
Ապրիլ 25, 2026 09:36 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի խոսնակ. ԱՄՆ-ի առաջնագիծը ֆինանսական պատերազմն է

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը դիմել է արաբական երկրներում ամերիկյան պարտատոմսերի տերերին. «Վաճառեք պարտատոմսերը, քանի դեռ ժամանակ ունեք, նրանց առաջնագիծը իրականում պարտատոմսերի եկամտաբերության կորն է»։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն արձագանքելով ԱՄԷ-ի և արաբական երկրների կողմից պարտատոմսերի վաճառքի սահմանափակումների մասին լուրերին,  X-ի իր օգտահաշվում գրել է. «ԱՄՆ ֆինանսների նախարարի խոսքով՝ արաբական երկրները ակտիվացրել են արժույթի փոխանակման գծեր՝ «ամերիկյան ակտիվների անկանոն վաճառքը կանխելու համար»։ Սա նշանակում է, որ որոշ պարտատոմսերի բաժնետերեր չեն կարող ազատորեն վաճառել իրենց բաժնետոմսերը, քանի որ ԱՄՆ-ն սահմանափակել է այդ իրավունքը»։  

Ղալբաֆն անդրադարձել է պարտատոմսերի վաճառքի նկատմամբ ԱՄՆ ֆինանսական համակարգի զգայունությանը և հավելել. «Փաստորեն, կա չգրված վաճառքի առաստաղ, որը կառավարությունը և ինստիտուցիոնալ ներդրողները պարտավոր են պահպանել։ Եթե իրավիճակը դառնա ավելի կրիտիկական, այդ բաժնետոմսերի վաճառքի դուռը լիովին կփակվի»։ 

Նա դիմել է արաբական երկրներում ամերիկյան պարտատոմսերի տերերին. «Վաճառեք պարտատոմսերը, քանի դեռ ժամանակ ունեք, նրանց առաջնագիծը իրականում պարտատոմսերի եկամտաբերության կորն է»։