Փեզեշքիան․ Թշնամու նպատակը ենթակառուցվածքների վրա հարձակվելով՝ ժողովրդի շրջանում դժգոհություն սերմանելն է
https://parstoday.ir/hy/news/iran-i244936-Փեզեշքիան_Թշնամու_նպատակը_ենթակառուցվածքների_վրա_հարձակվելով_ժողովրդի_շրջանում_դժգոհություն_սերմանելն_է
Թեհրան – Իրանի նախագահը, անդրադառնալով ենթակառուցվածքները թիրախ դարձնելու և շրջափակումներ կիրառելու թշնամական վերջին գործողություններին, ընդգծել է, որ այս շարժումների գլխավոր նպատակը ժողովրդի շրջանում դժգոհություն ստեղծելն ու երկրի ներքաղաքական մթնոլորտը փոխելն է։
(last modified 2026-04-25T13:43:43+00:00 )
Ապրիլ 25, 2026 17:12 Asia/Tehran
  • Փեզեշքիան․ Թշնամու նպատակը ենթակառուցվածքների վրա հարձակվելով՝ ժողովրդի շրջանում դժգոհություն սերմանելն է

Թեհրան – Իրանի նախագահը, անդրադառնալով ենթակառուցվածքները թիրախ դարձնելու և շրջափակումներ կիրառելու թշնամական վերջին գործողություններին, ընդգծել է, որ այս շարժումների գլխավոր նպատակը ժողովրդի շրջանում դժգոհություն ստեղծելն ու երկրի ներքաղաքական մթնոլորտը փոխելն է։

Հղում  անելով ԻՌՆԱ գործակալությանը  Pars Today֊ը հաղորդել է, Մասուդ Փեզեշքիանը շաբաթ օրը հայտարարել է, որ թշնամին (ԱՄՆ-ն ու Իսրայելը) ծրագրված կերպով փորձում է փոխակերպել հասարակության ներկայիս բավարարվածությունը դժգոհության և այդպիսով հասնել իր նպատակներին։ Նա հավելել է, որ այս մոտեցումը համապարփակ ճնշման սցենարի մաս է կազմում, որը միաժամանակ թիրախավորում է տնտեսական, հոգեբանական և սոցիալական ասպեկտները։

Փեզեշքիանը նաև նշել է, որ թշնամին փորձում է ազդել հասարակական կարծիքի վրա՝ ճնշում գործադրելով ենթակառուցվածքների վրա և խաթարելով ընթացիկ գործընթացները, սակայն պատշաճ միջոցառումներով հնարավոր է ձախողել այդ նպատակները։