Ղալիբաֆն անդրադարձել է ԱՄՆ պարտատոմսերի տոկոսադրույքների ռեկորդային աճին
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը, արձագանքելով ԱՄՆ պետական պարտատոմսերի տոկոսադրույքների ռեկորդային աճին, գրել է․ «Չկայացած պատերազմի նախարարի ահռելի ֆինանսավորում, ֆինանսական ճգնաժամ և ուրիշ ոչինչ»։
Հղում անելով Իրան լրատվական գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X-ում գրել է․ «2007 թվականից ի վերաննախադեպ տոկոսադրույքներով, դուք ֆինանսավորում եք Հեգսեթին՝ ձախողված հեռուստահաղորդավարին, որպեսզի նա կարողանա խաղալ պատերազմի նախարարի դերը մեր բակում՝ Հորմուզի նեղուցում»։
Ղալիբաֆը հավելել է. «Գիտե՞ք, թե ո՞րն ավելի մեծ խելագարությունը, քան 39 տրիլիոն դոլարի պարտքը: Վճարել այնքան բարձր տոկոսադրույքներ, որքան 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից առաջ էին, որպեսզի ֆինանսավորվի այս պատերազմական խաղը, և վերջում ստացվի նոր համաշխարհային ֆինանսական ճգնաժամ»:
Վերջին օրերին 30-ամյա ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը բարձրացել է մինչև ավելի քան 5 տոկոս, ինչը ամենաբարձրն է 2007 թվականից՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից մեկ տարի առաջվա համեմատ:
Պարտատոմսերի եկամտաբերության բարձրացումը նշանակում է գնաճի բարձրաում, տոկոսադրույքների աճ և վարկավորման ծախսերի աճ, ինչը, վերջին հաշվով, ամերիկացիներին ճնշման տակ է դնում՝ ֆինանսավորելու Իրանի հետ պատերազմը: Պատերազմը, որը սկսվել էր Իրանի կապիտուլյացիայի նպատակով, սակայն այժմ ճնշում է գործադրում ԱՄՆ տնտեսության վրա: