ԻԻՀ հեռուստատեսության արտասահմանյան բաժնի աշխատանքը՝ պատերազմի ընթացքում
https://parstoday.ir/hy/news/iran-i245698-ԻԻՀ_հեռուստատեսության_արտասահմանյան_բաժնի_աշխատանքը_պատերազմի_ընթացքում
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպության արտասահմանյան ծառայության փոխտնօրենն անդրադարձել է վերջին պարտադրված պատերազմի ընթացքում այս կառույցի գործունեությանը, նշելով, որ առաջնահերթությունը տրվել է «առաջին տեղեկատվության փոխանցման» ռազմավարությանը, ինչպես նաև արհեստական բանականության կիրառմանը։
(last modified 2026-05-22T14:45:02+00:00 )
Մայիս 22, 2026 18:11 Asia/Tehran
  • ԻԻՀ հեռուստատեսության արտասահմանյան բաժնի աշխատանքը՝ պատերազմի ընթացքում

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպության արտասահմանյան ծառայության փոխտնօրենն անդրադարձել է վերջին պարտադրված պատերազմի ընթացքում այս կառույցի գործունեությանը, նշելով, որ առաջնահերթությունը տրվել է «առաջին տեղեկատվության փոխանցման» ռազմավարությանը, ինչպես նաև արհեստական բանականության կիրառմանը։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Ահմադ Նոռուզին խոսել է այն մասին, թե ինչպես է արտասահմանյան բաժինը համաշխարհային լսարանին ծանոթացրել պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին։

Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, նա ասել է. «Վերջերս պարտադրված պատերազմում առաջնահերթությունը տրվել է լուրերին։ Մեր բաժինը, այլ բաժինների հետ միասին, փորձել է հրապարակել լուրեր «առաջին ձեռքից»՝ հետևելով երկրի և ռադիո-հեռոստատեսության կազմակերպության կողմից ընտրված ուղուն։ Իմ կարծիքով, մեր բաժինն այս առումով արդյունավետ աշխատանք է կատարել»։

Հարցին, թե որ լեզուներեվ են հիմնականում հրապարակվել լուրերը, նա ասել է․ «Բնականաբար, որտեղ այդ լեզվի լսարանն ավելի լայն է, լսարանն էլ ավելի մեծ կլինի: Անգլերենն ուներ ամենամեծ լսարանը, որին հաջորդում էին արաբերենը և իսպաներենը։ Լեզուն կարելի է դասակարգել այս առաջնահերթությամբ»:

Անդրադառնալով արհեստական բանականության կիրառմանը՝ լրատվական և վերլուծական ծրագրերի ժամանակ, Նոռուզին հավելել է. «Նորությունների մշակման, վերլուծության և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում մենք արդյունավետորեն կիրառեցինք արհեստական բանականության հնարավորությունները: Արհեստական բանականության կիրառմամբ ստեղծված որոշ տեսանյութեր նույնպես լայն ազդեցություն են ունեցել»:

Վերջում Նոռուզին ասել է, որ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին Իրան այցելելու հրավերները չեն դադարել, հավելելով. «Մինչ այժմ անցկացվել են երկու մեդիա շրջագայություններ, որոնց մասնակցել են արտասահմանցի լրագրողներ։ Կարծում եմ, որ այս գործողությունը նաև արդյունավետ և նշանակալից էր որպես լրացուցիչ պատմություն»: