Արաղչի. ԱՄՆ-ի մեծ պահանջները բանակցությունների հիմնական խոչընդոտն են
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում, Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը, հակասական դիրքորոշումները և չափազանց մեծ պահանջները Պակիստանի միջնորդությամբ ընթացող բանակցությունները խոչընդոտող գործոններն են։
Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Աբբաս Արաղչին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույց են ունեցել։
Ուրբաթ երեկոյան տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկվել են տարածաշրջանային վերջին իրավիճակը և Պակիստանի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցությունների վիճակը։
Հեռախոսազրույցում Իրանի արտաքին գործերի նախարարը, խոսելով Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պարտադրված պատերազմը դադարեցնելու դիվանագիտական գործընթացի վերջին վիճակի ամսին, նշել է, որ ԱՄՆ-ի կողմից խոստումները խախտելու պատմությունը, մասնավորապես՝ դիվանագիտության ոլորտում բազմակի դավաճանությունները և Իրանի դեմ ռազմական ագրեսիան, ինչպես նաև հակասական դիրքորոշումներն ու բազմակի չափազանցված պահանջները Պակիստանի միջնորդությամբ բանակցությունների գործընթացը խաթարող գործոններն են։
Նա հավելել է. «Չնայած Միացյալ Նահանգների նկատմամբ անվստահությանն Իրանի Իսլամական Հանրապետությունը մասնակցել է բանակցություններին՝ պատասխանատու մոտեցմամբ և ամենայն լրջությամբ, և ձգտում է հասնել ողջամիտ և արդարացի արդյունքի»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մերժել է երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառումը և ընդգծել ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին հետևելու և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար դիվանագիտական ճանապարհով գնալու անհրաժեշտությունը։