Բաղայի. Դեռ հնարավոր չէ ասել, որ առաջիկայում համաձայնագիր կստորագրվի
https://parstoday.ir/hy/news/iran-i245716-Բաղայի._Դեռ_հնարավոր_չէ_ասել_որ_առաջիկայում_համաձայնագիր_կստորագրվի
Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է. «Ընթացիկ գործընթացը և Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը Թեհրանում չեն նշանակում, որ մենք հասել ենք շրջադարձային կամ վճռորոշ կետի»։
(last modified 2026-05-23T06:17:11+00:00 )
Մայիս 23, 2026 09:46 Asia/Tehran
  • Բաղայի. Դեռ հնարավոր չէ ասել, որ առաջիկայում համաձայնագիր կստորագրվի

Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է. «Ընթացիկ գործընթացը և Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը Թեհրանում չեն նշանակում, որ մենք հասել ենք շրջադարձային կամ վճռորոշ կետի»։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Khabar լրատվական ցանցին տված հարցազրույցում, Էսմայիլ Բաղային ասել է. «Իրանի և Միացյալ Նահանգների միջև կարծիքների տարբերությունները շատ խորն են և բազմաթիվ, հատկապես վերջին երկու-երեք ամիսների ընթացքում նրանց կողմից կատարված հանցագործություններից հետո։ Հնարավոր չէ ասել, որ մենք մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում մի քանի այցելությունների կամ բանակցությունների միջոցով անպայման կհասնենք արդյունքի։ Դիվանագիտությունը ժամանակ է պահանջում, և կողմերը օգտագործում են յուրաքանչյուր հնարավորություն՝ իրենց տեսակետները փոխանցելու համար»։
Պատասխանելով այն հարցին, թե որ կետի շուրջ են ամենաշատ տարաձայնությունները, Բաղային ասել է. «Բանակցությունները կենտրոնանում են պատերազմի ավարտի վրա, և միջուկային հարցերն այս փուլում մանրամասն չի քննարկվելու։ Պատերազմի ավարտի քննարկումը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, շատ կարևոր հարց է։ Պետք է քննարկվի նաև Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը և ԱՄՆ-ի կողմից նավերի վրա հարձակման հարցը, որը նրանք անվանել են Իրանի ծովային շրջափակում: Սրանք կարևոր հարցեր են, որոնք դեռևս քննարկվում են»: