Իրանի հյուսիս-արևմուտքում սահմանապահների հետ զինված բախման ժամանակ ահաբեկիչներ են սպանվել
Իրանի ոստիկանության սահմանապահ զորքերի հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Չալդրանի շրջանում սահմանապահ ստորաբաժանման վրա Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների հարձակումը ձախողվել է: Հաղորդագրության համաձայն, սահմանապահները հարձակվողների դեմ պայքարել են զգոնությամբ և օպերատիվ պատրաստվածությամբ և կանխել նրանց ծրագրի իրականացումը:
Իրանի ոստիկանության սահմանապահ զորքերի տվյալներով՝ զինված բախման ժամանակ սպանվել են Քրդական բանվորական կուսակցության երկու անդամներ: Սահմանային գոտում անցկացված տեխնիկական և դաշտային հետաքննությունները ցույց են տալիս նաև, որ խմբի մի շարք այլ անդամներ վիրավորվել են և բախումից հետո փախել մյուս երկրի տարածք:
Իրանի ոստիկանության սահմանապահ զորքերն ընդգծել են, որ երկրի սահմանների անվտանգությունն անընդհատ ապահովվում և վերահսկվում է սահմանապահ ուժերի լիակատար պատրաստվածությամբ: