ԻՀՊԿ. Եթե ագրեսիան կրկնվի, պատասխանը բոլորովին այլ կլինի
Հունիս 01, 2026 09:55 Asia/Tehran
ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի բաժինն արձագանքելով Իրանի հարավում գտնվող Սիրիկ քաղաքի դեմ ԱՄՆ ագրեսիային, հայտարարել է. «Եթե ագրեսիան կրկնվի, պատասխանը բոլորովին այլ կլինի»։
Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը, Pars Today-ը հաղորդում է, որ հայտարարության մեջ ասված է․ «Հորմոզգան նահանգում գտնվող Սիրիկ քաղաքի հեռահաղորդակցության աշտարակի վրա ԱՄՆ բանակի ագրեսիայից հետո, ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի կործանիչները թիրախավորել են այն ավիաբազան, որտեղից սկսվել է ագրեսիան, և նախատեսված թիրախները ոչնչացվել են»։
ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերը զգուշացրել են, որ եթե ագրեսիան կրկնվի, պատասխանը բոլորովին այլ կլինի, և պատասխանատվությունը կրում է ԱՄՆ ագրեսորը և մանկասպան ռեժիմը։