Իրանի Բոնաբի Քաբաբը համաշխարհային գրանցման շեմին
https://parstoday.ir/hy/news/iran-i246102-Իրանի_Բոնաբի_Քաբաբը_համաշխարհային_գրանցման_շեմին
Pars Today - Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների գլխավոր տնօրենն ասել է. «Բոնաբի Քաբաբը համաշխարհային գրանցման շեմին է»։
(last modified 2026-06-01T13:06:03+00:00 )
Հունիս 01, 2026 15:58 Asia/Tehran
  • Իրանի Բոնաբի Քաբաբը համաշխարհային գրանցման շեմին

Pars Today - Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների գլխավոր տնօրենն ասել է. «Բոնաբի Քաբաբը համաշխարհային գրանցման շեմին է»։

ԻՌՆԱ-ին հղում անելով՝ Pars Today-ը հայտնում է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների գլխավոր տնօրեն Ահմադ Համզեհզադեն, անդրադառնալով Բոնաբի Քաբաբի առանձնահատուկ կարևորությանը այս նահանգի Բոնաբ շրջանի մշակութային և զբոսաշրջային ինքնության մեջ, ասել է. «Բոնաբի Քաբաբի համաշխարհային գրանցումը կարող է վճռորոշ դեր խաղալ Արևելյան Ատրպատական նահանգի զբոսաշրջային ներուժը հնարավորինս ներկայացնելու գործում»։

Համզեհզադեն հավելել է. «Բոնաբի քաբաբը նախկինում գրանցվել է Իրանի ազգային հուշարձանների ցանկում, և ավելի քան 70 իրանական ուտեստների շարքում, որոնք դիտարկվել են համաշխարհային գրանցման համար, իսկ այժմ Արևելյան Ատրպատականի նահանգապետի հատուկ հետևողականությամբ և Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների նախարարի հրամանով, դրա փաստաթղթավորման պատրաստման գործընթացը մտել է իրականացման փուլ»: