Իրանի զինված ուժերը զգուշացնում են սիոնիստ թշնամուն. Մի շարունակեք ոճրագործությունները Լիբանանում
https://parstoday.ir/hy/news/iran-i246112-Իրանի_զինված_ուժերը_զգուշացնում_են_սիոնիստ_թշնամուն._Մի_շարունակեք_ոճրագործությունները_Լիբանանում
Իրանի զինված ուժերի ավագ խոսնակը զգուշացրել է սիոնիստ թշնամուն. Լիբանանում ոճրագործությունների շարունակությունը հանդուրժելի չէ Իրանի զինված ուժերի կողմից:
(last modified 2026-06-01T13:43:05+00:00 )
Հունիս 01, 2026 17:12 Asia/Tehran
  • Իրանի զինված ուժերը զգուշացնում են սիոնիստ թշնամուն. Մի շարունակեք ոճրագործությունները Լիբանանում

Իրանի զինված ուժերի ավագ խոսնակը զգուշացրել է սիոնիստ թշնամուն. Լիբանանում ոճրագործությունների շարունակությունը հանդուրժելի չէ Իրանի զինված ուժերի կողմից:

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը, Իրանի զինված ուժերի ավագ խոսնակ բրիգադի գեներալ Շեքարչին երկուշաբթի օրը ուղերձ է հղել Լիբանանում սիոնիստական ռեժիմի հանցագործությունների մասին։ Ուղերձի տեքստը հետևյալն է.

Ագրեսոր և մանկասպան սիոնիստական ռեժիմը, չարաշահելով հրադադարի հնարավորությունը և բացահայտ խախտելով Լիբանանի տարածքը, սպանել է ավելի քան 3000 անմեղ մարդկանց, այդ թվում՝ կանանց և երեխաների, մինչդեռ արևմտյան երկրների ղեկավարները որդեգրել են մարդկության դեմ այդ հանցագործությունների նկատմամբ լռության կամ աջակցության ռազմավարությունը։

Սիոնիստական դաժան ռեժիմի առաջնորդներին և նրա կողմնակիցներին զգուշացվում է, որ Լիբանանի դեմ բարբարոսական հանցագործությունների շարունակությունը չի հանդուրժվի Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից։