Բաղայի. Իրանի ինքնապաշտպանությունը դատապարտող ԵՄ հայտարարությունը երեսպաշտության դրսևորում է
https://parstoday.ir/hy/news/iran-i246114-Բաղայի._Իրանի_ինքնապաշտպանությունը_դատապարտող_ԵՄ_հայտարարությունը_երեսպաշտության_դրսևորում_է
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է. -Եվրամիությունը պետք է հետևի օրենքի գերակայության և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին, որոնց հարգումը միշտ էլ կարևորել է։
(last modified 2026-06-01T13:48:02+00:00 )
Հունիս 01, 2026 17:17 Asia/Tehran
  • Բաղայի. Իրանի ինքնապաշտպանությունը դատապարտող  ԵՄ հայտարարությունը երեսպաշտության դրսևորում է

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է. -Եվրամիությունը պետք է հետևի օրենքի գերակայության և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին, որոնց հարգումը միշտ էլ կարևորել է։

ԻՌՆԱ-ին հղում անելով՝ Pars Today-ը հաղորդում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային, ի պատասխան ԱՄՆ-ի ագրեսիվ հարձակումներից Իրանի ինքնապաշտպանության գործողությունները դատապարտող ԵՄ խոսնակի հայտարարության, ասել է. «Եվրամիությունը պետք է հետևի օրենքի գերակայության և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին, որոնց հարգումը միշտ էլ կարևորել է, և դադարեցնի ագրեսորներին գոհացնելու և պաշտպանվող կողմերին մեղադրելու վրա հիմնված մոտեցումը»։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է. -Եվրամիության հայտարարությունը, որը դատապարտում է Իրանի ինքնապաշտպանությունը Պարսից ծոցի հարավային հարևան երկրից ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակման դիմաց, շողոքորթության և երկակի մոտեցման հստակ օրինակ է. այս հայտարարությունը երեսպաշտության և անպատասխանատու մոտեցման օրինակ է։