Թեհրանում բացվել է Մերձավոր Արևելքի քաղցկեղի բուժման ամենամեծ հիվանդանոցը
Իրանի քաղցկեղի ինստիտուտի հիվանդանոցի նոր շենքը, որը Իրանի և Մերձավոր Արևելքի քաղցկեղի բուժման ամենամեծ մասնագիտացված կենտրոնն է, բացվել է Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան հիվանդանոցային համալիրում: Կենտրոնը կառուցվել է 18 հարկերով 60,000 քառակուսի մետր մակերեսով:
Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի քաղցկեղի ինստիտուտը կառուցվել է բարերարների օգնությամբ և կգործի որպես տարբեր տեսակի քաղցկեղի կանխարգելման, ախտորոշման և բուժման գիտական կենտրոն: Կենտրոնն ունի 37 մասնագիտացված բաժանմունք, պատկերավորման ու ճառագայթային թերապիայի 11 սարք և քիմիաթերապիայի 96 մահճակալ:
Այս համալիրի բացումը կարող է էլ ավելի ամրապնդել Իրանի դիրքերը բժշկական տուրիզմի ոլորտում: Վերջին տարիներին Իրանը տարածաշրջանային երկրներից, այդ թվում՝ Իրաքից, Աֆղանստանից, Ադրբեջանից, Հայաստանից և Պարսից ծոցի որոշ երկրներից բազմաթիվ հիվանդների ուղևորության վայր է դարձել՝ մասնագիտացված բժիշկներ, առաջադեմ բժշկական ծառայություններ և մրցունակ գներ ունենալու շնորհիվ: Ակնկալվում է, որ այս առաջադեմ կենտրոնի գործարկումը, բացի տեղական հիվանդների բուժման ունակության ավելացումից, նաև հիմք կհանդիսանա տարածաշրջանում ավելի շատ օտարերկրյա հիվանդների ներգրավման և քաղցկեղի բուժման ծառայությունների զարգացման համար։