Թեհրանի հրեական համայնքը հարգել է իմամ Խոմեյնու հիշատակը
https://parstoday.ir/hy/news/iran-i246176-Թեհրանի_հրեական_համայնքը_հարգել_է_իմամ_Խոմեյնու_հիշատակը
ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահվան 37-րդ տարեդարձի նախօրեին, Յուսեֆ Աբադի սինագոգում կայացել է հիշատակի արարողություն՝ Թեհրանում բնակվող հրեական համայնքի մի խումբ անդամների ներկայությամբ: Արարողության մասնակիցները հարգել են Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադրի հիշատակը՝ ընթերցելով հատվածներ և ոխսելով իմամի անձի ու աստվածային կրոնների հետևորդների նկատմամբ նրա վերաբերմունքի մասին։
(last modified 2026-06-03T13:26:49+00:00 )
Հունիս 03, 2026 16:53 Asia/Tehran
  •  Թեհրանի հրեական համայնքը հարգել է իմամ Խոմեյնու հիշատակը

ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահվան 37-րդ տարեդարձի նախօրեին, Յուսեֆ Աբադի սինագոգում կայացել է հիշատակի արարողություն՝ Թեհրանում բնակվող հրեական համայնքի մի խումբ անդամների ներկայությամբ: Արարողության մասնակիցները հարգել են Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադրի հիշատակը՝ ընթերցելով հատվածներ և ոխսելով իմամի անձի ու աստվածային կրոնների հետևորդների նկատմամբ նրա վերաբերմունքի մասին։

Pars Today-ի փոխանցմամբ՝ ելույթ ունեցողներն ընդգծել են հրեական համայնքի ներկայացուցիչների դիրքն Իրանի Իսլամական Հանրապետության սոցիալական և իրավական կառուցվածքում՝ անդրադառնալով կրոնական փոքրամասնությունների նկատմամբ իմամ Խոմեյնու մոտեցմանը: Նրանք նշել են նաև ազգային միասնության և տարբեր կրոնների հետևորդների համակեցության դերը երկրի սոցիալական համախմբվածության ամրապնդման գործում:
Թեհրանի խոշոր սինագոգներից մեկում նման միջոցառման անցկացումը վկայում է երկրի ազգային և կրոնական իրադարձություններին հրեական համայնքի մասնակցության մասին: Դիտորդները կարծում են, որ տարբեր կրոնների ներկայացուցիչների ներկայությունը ազգային գործիչներին մեծարելու արարողությանը վկայում է աստվածային կրոնների հետևորդների միջև երկխոսության և փոխգործակցության շարունակականության մասին և ընդգծում է իրանական հասարակության մշակութային և պատմական ընդհանրությունները: