Բաղայի. ԱՄՆ-ն չի կարող աշխարհի ուշադրությունը շեղել իր հանցագործություններից
ԻԻՀ ԱԳՆ խոսնակն X-ում գրել է. «ԱՄՆ պետքարտուղարի հակաիրանական անհիմն պնդումները չեն կարող աշխարհի ուշադրությունը շեղել այդ երկրի հանցագործություններից»։
Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը՝ Pars Today-ը հաղորդում է, որ Էսմայիլ Բաղային X-ում արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանն ով Կոնգրեսի լսումների ժամանակ Իրանին մեղադրել է ամերիկացի պաշտոնյաների սպանության փորձ կատարելու մեջ, նշել է. «Անհավատը բոլորին համարում է իր հավատքի հետևորդ»։
Բաղային հավելել է. «Զոհ ձևանալը չի կարող սպիտակեցնել Իրանի ոժղովրդի դեմ կատարված դաժան պատերազմական հանցագործությունները, ցեղասպանությունը և մարդկության դեմ հանցագործությունները»։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսի լսումների ժամանակ Իրանի դեմ իր հռետորաբանության շրջանակներում պնդել է, որ Իրանը ձգտում է սպանել ամերիկացի պաշտոնյաների։