Իրանի Իսլամական Հանրապետության Բանակի ռազմածովային ուժերը թիրախավորել են ԱՄՆ–ի ականակիր ռազմանավը
https://parstoday.ir/hy/news/iran-i246222-Իրանի_Իսլամական_Հանրապետության_Բանակի_ռազմածովային_ուժերը_թիրախավորել_են_ԱՄՆ_ի_ականակիր_ռազմանավը
Pars Today - Օմանի ծովում իրանական առևտրային նավերի դեմ կատարված չարագործություններից և ԱՄՆ ագրեսոր բանակի կողմից Հորմուզի նեղուցի կանոնների խախտումից հետո, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերը թիրախավորել են այդ չարագործությունների «հրամանատարության և վերահսկողության» կենտրոնը, որը տեղակայված է այդ երկրի բանակի ականակիր ռազմանավի վրա։
(last modified 2026-06-04T12:44:21+00:00 )
Հունիս 04, 2026 16:12 Asia/Tehran
  • Իրանի կողմից ամերիկյան ականակիր ռազմանավի թիրախավորում
    Իրանի կողմից ամերիկյան ականակիր ռազմանավի թիրախավորում

Pars Today - Օմանի ծովում իրանական առևտրային նավերի դեմ կատարված չարագործություններից և ԱՄՆ ագրեսոր բանակի կողմից Հորմուզի նեղուցի կանոնների խախտումից հետո, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերը թիրախավորել են այդ չարագործությունների «հրամանատարության և վերահսկողության» կենտրոնը, որը տեղակայված է այդ երկրի բանակի ականակիր ռազմանավի վրա։


Հղում անելով ԻՌՆԱ-ին՝ Pars Today-ը հայտնում է, որ հինգշաբթի երեկոյան, ԱՄՆ ագրեսոր բանակի կողմից Օմանի ծովում իրանական առևտրային նավերի դեմ կատարված չարագործություններից, Հորմուզի նեղուցի կանոնների խախտումից և ագրեսիվ գործողություններից հետո, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերը, հայտնաբերելուց և նույնականացնելուց անմիջապես հետո, թիրախավորել են ԱՄՆ–ի ականակիր ռազմանավի վրա տեղակայված այս չարագործության «հրամանատարության և վերահսկողության կենտրոնը», որը փորձում էր Օմանի ծովում մոտենալ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ջրերին ։

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ ամբողջ ուժով կհետևեն հանցագործ և ագրեսոր ամերիկա-սիոնիստական թշնամուն և ամենախիստ կերպով վրեժ կլուծեն «Դենա» ականակիր ռազմանավի պանծալի նահատակների անմեղ արյան համար և ամենկարճ ժամանակում կպատասխանի ցանկացած չարագործությանը։