Իրանի վերականգնվող էլեկտրակայանների հզորությունը գերազանցել է 5000 մեգավատը
-
Իրանի վերականգնվող էլեկտրակայանների հզորությունը
Pars Today - Քավեհ մեթանոլի էլեկտրակայանի բացման արարողության շրջանակներում Իրանի էներգետիկայի նախարարը հայտարարեց վերականգնվող էլեկտրակայանների հզորության քառապատկման մասին՝ ասելով. «Երկրի վերականգնվող էլեկտրակայանների հզորությունն այժմ գերազանցել է 5000 մեգավատը, և այսօր մենք ականատես եղանք, որ շրջանառության մեջ մտավ 177 մեգավատ նոր հզորություն»։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը, Քավեհ մեթանոլի էլեկտրակայանի բացման արարողության շրջանակներում Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին բացատրել է Իրանի ջրային և էլեկտրաէներգետիկ արդյունաբերությունների վերջին իրավիճակը, վերականգնվող էներգիայի ոլորտում ձեռնարկված միջոցառումները, ինչպես նաև սպառման կառավարման և բարձր սպառում ունեցող սպառողներին լուրջ վերաբեմունք ցույց տալու նոր քաղաքականությունը։
Անդրադառնալով էներգետիկայի ոլորտի գլոբալ զարգացումներին՝ Ալիաբադին նշել է. «Գլոբալ մասշտաբով զարգացումները ցույց են տալիս, որ մենք գտնվում ենք չորրորդ արդյունաբերական հեղափոխության փուլում և շարժվում ենք դեպի տաբեր ոլոտների էլեկտրաֆիկացում։ Արդյունքում, էլեկտրաէներգիայի սպառումն աճում է։ Այս իրավիճակում պետք է հաշվի առնել նաև շրջակա միջավայրի պաշտպանությունը, որպեսզի բրածո վառելիքի օգտագործումը չվնասի շրջակա միջավայրին: Հետևաբար, վերականգնվող էներգիայի օգտագործումը համաշխարհային պարտավորություն է, և դա մի հարց է, որի ուղղությամբ է շարժվում աշխարհն առանց վարանելու:
Անդրադառնալով Իրանում ձեռնարկված միջոցառումներին, նա ասաց. «Երկրում այս ոլորտում նույնպես լավ միջոցառումներ են ձեռնարկվել, այնպես որ Իրանի 14-րդ կառավարության սկզբից ի վեր երկրի վերականգնվող էլեկտրակայանների հզորությունը մոտ 4 անգամ աճել է: Ներկայումս երկրի վերականգնվող էլեկտրակայանների հզորությունը գերազանցել է 5000 մեգավատը: