Այաթոլլահ Ամոլի Լարիջանի. Թեհրանը նոր էջ է բացել իր պաշտպանական քաղաքականության մեջ
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ համակարգի Նպատակահարմարության ժողովի ղեկավարն ընդգծել է, որ Լիբանանի պաշտպանության համար Իրանի գործողությունները ոչ միայն ռազմական պատասխան էին, այլև նոր ռազմավարական դոկտրինի պաշտոնական հռչակագիր։
Pars Today-ի հաղորդմամբ, այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանին ասել է, որ Լիբանանի պաշտպանության համար Իրանի հարձակումը հստակ ուղերձ է հղել տարածաշրջանային և միջտարածաշրջանային տարբեր կողմերին, թե դիմադրության առանցքի կողմերից մեկի վրա ցանկացած հարձակում կարժանանա աշխարհագրական սահմաններից դուրս պատասխանի։
Նա հավելել է, որ այս մոտեցումը կարող է ազդել տարածաշրջանային հավասարումների վրա և ցույց է տալիս դիմադրության առանցքի դեմ ուղղված սպառնալիքներին Իրանի դիմակայման ձևի փոփոխություն։
Համակարգի նպատակահարմարության խորհրդի ղեկավարը նաև նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հստակեցրել է, որ հակամարտության ցանկացած սրացում կամ երկրի կենսական ենթակառուցվածքների վրա հարձակում կարժանանա համապարփակ և զսպող պատասխանի։
Այաթոլլահ Ամոլի Լարիջանին ընդգծել է, որ այս արձագանքի շրջանակը կարող է ներառել բոլոր այն գործիչներին, ովքեր աջակցում են նման բախումներին և հստակ ուղերձ է հղում իր անվտանգությունն ու շահերը պաշտպանելու Իրանի վճռականության մասին։