Փեզեշքիանի ուղերձը Իրանի և Իսրայելի միջև վերջերս տեղի ունեցած բախումներից հետո
Հունիս 08, 2026 17:40 Asia/Tehran
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը գրել է. «Մենք հզորությամբ կպաշտպանենք ազգի իրավունքները և չենք նահանջի որևէ սպառնալիքի դիմաց»։
X սոցիալական ցանցում հրապարակված ուղերձում նախագահ Մասուդ Փեզեշքիանը գրել է.
Մեր առաջնահերթությունն ազգային անվտանգությունն ու ժողովրդի խաղաղությունն է։ Մենք հզորությամբ կպաշտպանենք ազգի իրավունքները և չենք նահանջի որևէ սպառնալիքի դիմաց։
Դիվանագիտությունն ու պաշտպանությունը ազգային ուժի երկու թևերն են. մենք ո՛չ դաշտն ենք լքել, ո՛չ էլ բանակցությունների սեղանը։ Աստծո կամքով, միասնության և բանականության շնորհիվ Իրանը կհաղթահարի այս փորձությունը։