Բաղայի պատասխանը Ալբանիայի վարչապետին. Ձեր ներքին խնդիրները մի՛ վերագրեք Իրանին
https://parstoday.ir/hy/news/iran-i246414-Բաղայի_պատասխանը_Ալբանիայի_վարչապետին._Ձեր_ներքին_խնդիրները_մի_վերագրեք_Իրանին
Ի պատասխան Ալբանիայի վարչապետի մեղադրանքներին առ այն, որ Թեհրանը ներգրավված է իր երկրում տեղի ունեցող անկարգությունների մեջ, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը կոչ արեց նրան հարգել իր երկրի ժողովրդի բանականությունն ու գիտակցությունը և զերծ մնալ ուրիշներին մեղադրելուց՝ ներքին խնդիրների համար պատասխանատվությունից խուսափելու համար։
(last modified 2026-06-09T14:19:08+00:00 )
Հունիս 09, 2026 17:49 Asia/Tehran
  • Բաղայի պատասխանը Ալբանիայի վարչապետին. Ձեր ներքին խնդիրները մի՛ վերագրեք Իրանին

Ի պատասխան Ալբանիայի վարչապետի մեղադրանքներին առ այն, որ Թեհրանը ներգրավված է իր երկրում տեղի ունեցող անկարգությունների մեջ, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը կոչ արեց նրան հարգել իր երկրի ժողովրդի բանականությունն ու գիտակցությունը և զերծ մնալ ուրիշներին մեղադրելուց՝ ներքին խնդիրների համար պատասխանատվությունից խուսափելու համար։

Հղում անելով ԻՌՆԱ-ին՝ Pars Today-ըհաղորդել է, որ Իսմայիլ Բաղային X սոցիալական ցանցում Ալբանիայի վարչապետին ուղղված գրել է, որ այս երկրի ժողովուրդը բավականաչափ գիտակից է՝ ճշմարտությունը կեղծ պնդումներից տարբերելու համար։ Նա ընդգծել է, որ երբ Ալբանիայի վարչակազմը բախվում է բողոքի ցույցերի և հանրային դժգոհության, այն չպետք է Իրանին օգտագործի որպես պատրվակ՝ ներքին խնդիրները արդարացնելու համար։
Անդրադառնալով Ալբանիայում տեղի ունեցած ժողովրդական բողոքի ցույցերին՝ Բաղային նաև հիշեցրել է ցուցարարների կողմից բարձրացված պահանջները, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարը, արդարադատության իրականացումը և կառավարության գործունեության քննադատությունը։
Իրանի Արտգործնախարարության խոսնակը նախկինում Ալբանիայի վարչապետի պնդումներն Իրանի դեմ անվանել էր «ծեծված խոսքեր» և ասել, որ որոշ պետություններ անհիմն մեղադրանքներ են բարձրացնում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ՝ սիոնիստական ռեժիմին հաճոյանալու համար։