Ղալիբաֆ. Իրանը վճռականորեն և առանց հապաղման կպատասխանի ցանկացած ագրեսիայի
https://parstoday.ir/hy/news/iran-i246454-Ղալիբաֆ._Իրանը_վճռականորեն_և_առանց_հապաղման_կպատասխանի_ցանկացած_ագրեսիայի
Իրանի իսլամական Խորհրդարանի նախագահը ընդգծել է, որ չնայած հրամանատարների և գիտնականների նահատակությաննն Իրանը դեռևս ունի լիարժեք պաշտպանական և զսպման կարողություններ և կպատասխանի երկրի դեմ ուղղված ցանկացած ագրեսիայի վճռականորեն և առանց հապաղման։
(last modified 2026-06-10T12:55:28+00:00 )
Հունիս 10, 2026 16:24 Asia/Tehran
  •  Ղալիբաֆ. Իրանը վճռականորեն և առանց հապաղման կպատասխանի ցանկացած ագրեսիայի

Իրանի իսլամական Խորհրդարանի նախագահը ընդգծել է, որ չնայած հրամանատարների և գիտնականների նահատակությաննն Իրանը դեռևս ունի լիարժեք պաշտպանական և զսպման կարողություններ և կպատասխանի երկրի դեմ ուղղված ցանկացած ագրեսիայի վճռականորեն և առանց հապաղման։

Իրանի իսլամական Խորհրդարանի նախագահը ընդգծել է, որ չնայած հրամանատարների և գիտնականների նահատակությաննն Իրանը դեռևս ունի լիարժեք պաշտպանական և զսպման կարողություններ և կպատասխանի երկրի դեմ ուղղված ցանկացած ագրեսիայի վճռականորեն և առանց հապաղման։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը 12-օրյա պատերազմի նահատակների հիշատակին նվիրված արարողությանն ուղղված ուղերձում հայտարարել է, որ հրամանատարների և գիտնականների նահատակությունը ո՛չ կանգնեցրել է երկրի գիտական շարժումը, ո՛չ էլ նվազեցրել է Իրանի պաշտպանական կարողությունները։ Նա հավելել է, որ երկրի առաջընթացի և հեղինակության ուղին շարունակվում է ուժով։
Անդրադառնալով 2025թ հունիսի իրադարձություններին՝ Ղալիբաֆը այս ժամանակահատվածը համարել է Իսլամական հեղափոխության վաղ տարիների դժվար օրերի, վախկոտ սպանությունների և պարտադրված պատերազմի հիշեցում և ընդգծել է, որ Իրանի ժողովուրդն անսասան է մնացել այդ իրադարձությունների առջև։
Ղալիբաֆը նշել է, որ Իրանի պատմության մեջ չեն մոռացվի այնպիսի անուններ, ինչպես՝ գեներալներ Մոհամմադ Բաղերին, Հոսեյն Սալամին, Ղոլամ Ալի Ռաշիդը, Ամիր Ալի Հաջիզադեն և գիտնականներ Ֆերեյդուն Աբբասին և Մոհամմադ Մեհդի Թեհրանչին։ Նա հավելել է, որ այս նահատակների հիշատակն ու ուղին կշարունակեն ոգեշնչել Իրանի ժողովրդի պատվի, առաջընթացի և դիմադրության ճանապարհին։