ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան կործանիչների տեղակայման վայրը
https://parstoday.ir/hy/news/iran-i246472-ԻՀՊԿ_ն_ոչնչացրել_է_ամերիկյան_կործանիչների_տեղակայման_վայրը
ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարել է ամերիկյան F35, F15, F16 կործանիչների տեղակայման վայրի ոչնչացման մասին։
(last modified 2026-06-11T07:32:53+00:00 )
Հունիս 11, 2026 10:54 Asia/Tehran
  • ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան կործանիչների տեղակայման վայրը

ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարել է ամերիկյան F35, F15, F16 կործանիչների տեղակայման վայրի ոչնչացման մասին։

Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը՝ Pars Today-ը հայտնում է, որ ի պատասխան մանկասպան ամերիկյան բանակի հրթիռային հարձակումների, հինգշաբթի առավոտյան, ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերը 12 բալիստիկ հրթիռներով թիրախավորել են ամերիկյան F35, F15, F16 կործանիչների տեղակայման  վայրը, ինչպես նաև ամերիկյան ահաբեկչական բանակի կարևոր օբյեկտները, որոնք գտնվում են Ալ-Ազրաք ավիաբազայում։ Հարձակման ընթացքում ոչնչացրել են մեծ թվով կործանիչներ։

Հայտարարության մեջ ասվում է․ «Իսլամի զինվորների գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում են թշնամու չարիքները։

ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի քաջարի մարտիկները, պատժելով ագրեսորին, երկու օպերատիվ ալիքների ընթացքում, Ալի Սալեմ, Շեյխ Իսա և Ահմադ Ալ-Ջաբեր ավիաբազաներում ոչնչացրել են ամերիկյան բանակին պատկանող տասնութ կարևոր թիրախներ»։ 

Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբը նույնպես հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ հանցագործ ԱՄՆ-ի չարագործությունների շարունակության և այդ երկրի ագրեսոր բանակի կողմից Հորմոզգան նահանգի որոշ հարավային շրջանների վրա հարձակումների հետևանքով տարածաշրջանում ստեղծված անապահովության պատճառով, Հորմուզի նեղուցը փակ կլինի ցանկացած տեսակի նավի, այդ թվում՝ նավթատարների և առևտրային նավերի երթևեկության համար, և ցանկացած նավ, որ կխախտի կարգը, կթիրախավորվի։