Էժեի. Արևմտյան Ասիայի տարածաշրջանում անվտանգության հավասարումները երբեք չեն վերադառնա նախկին վիճակին
https://parstoday.ir/hy/news/iran-i246482-Էժեի._Արևմտյան_Ասիայի_տարածաշրջանում_անվտանգության_հավասարումները_երբեք_չեն_վերադառնա_նախկին_վիճակին
Իրանի դատական համակարգի ղեկավարն X-ում գրել է. «ԱՄՆ-ն պետք է իմանա, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ռազմավարական հավասարումները և անվտանգության կարգավորումները երբեք չեն վերադառնա նախկին վիճակին, և իսլամական Իրանը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում վերջին մեխը կդնի ԱՄՆ-ի դագաղի վրա»։
(last modified 2026-06-11T08:48:19+00:00 )
Հունիս 11, 2026 12:14 Asia/Tehran
  • Էժեի. Արևմտյան Ասիայի տարածաշրջանում անվտանգության հավասարումները երբեք չեն վերադառնա նախկին վիճակին

Իրանի դատական համակարգի ղեկավարն X-ում գրել է. «ԱՄՆ-ն պետք է իմանա, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ռազմավարական հավասարումները և անվտանգության կարգավորումները երբեք չեն վերադառնա նախկին վիճակին, և իսլամական Իրանը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում վերջին մեխը կդնի ԱՄՆ-ի դագաղի վրա»։

Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոջաթոլէսլամ վալմոսլեմին Մոհսենի Էժեին X-ում  գրել է. «Ագրեսոր ԱՄՆ-ն երեկ գիշեր ներխուժեց մեր երկրի որոշ շրջաններ, սակայն իսլամական Իրանի զինված ուժերը արագ արձագանքեցին ագրեսորներին»։

Ամերիկացի առաջնորդների և նրանց գլխավորությամբ՝  նողկալի և խղճուկ նախագահի  խնդիրն այն է, որ նրանք դեռ չեն հասկացել թե ինչ են նշանակում իրանցիների համար պատիվն ու հայրենասիրությունը։

Բոլորը պետք է իմանան, որ մուսուլման իրանցու համար հայրենիքի պաշտպանությունը նշանակում է ոչ միայն հողի, այլև պատվի, ինքնության և մեծ քաղաքակրթական ժառանգության պաշտպանություն։

Իրանցիների գիշերային հավաքները, որոնք շարունակվում են արդեն 100 գիշեր, վկայում են ցանկացած թշնամու ագրեսիայի վճռական և ջախջախիչ արձագանքելու մեր ժողովրդի և զինված ուժերի վճռականության մասին։

Իրանի ժողովուրդն, ամուր և անսասան լեռան նման, միասնական կանգնած է և երդվել է պաշտպանել Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Մեր ժողովուրդը չի վախենում Թրամփի և այս չարագործի նմանների սպառնալիքներից և պատվի ու առաջնորդության իրական իմաստը համարում է զոհաբերությունը հանուն կրոնի և հայրենիքի»։