Իրանը մասնակցել է Ռուսաստանի պաշտպանական ոլորտի ցուցահանդեսին
https://parstoday.ir/hy/news/iran-i246486-Իրանը_մասնակցել_է_Ռուսաստանի_պաշտպանական_ոլորտի_ցուցահանդեսին
Սանկտ Պետերբուրգում բացվել է FLEET 2026 միջազգային ծովային պաշտպանության ցուցահանդեսը՝ բարձրաստիճան զինվորական պատվիրակությունների ներկայությամբ, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից։
(last modified 2026-06-11T09:03:17+00:00 )
Հունիս 11, 2026 12:20 Asia/Tehran
  • Իրանը մասնակցել է Ռուսաստանի պաշտպանական ոլորտի ցուցահանդեսին

Սանկտ Պետերբուրգում բացվել է FLEET 2026 միջազգային ծովային պաշտպանության ցուցահանդեսը՝ բարձրաստիճան զինվորական պատվիրակությունների ներկայությամբ, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի հեռուստատեսությանը՝ ցուցահանդեսը բացվել է Ռուսաստանի ռազմածովային պատվո թանգարանի կոնֆերանս-ցուցահանդեսային կենտրոնում՝ Կրոնշտադտ քաղաքում։  8 հազար քառակուսի մետր տարածքում Նավաշինության և ծովային զենքի արդյունաբերության ոլորտում գործող ավելի քան 225 խոշոր ընկերություններ ցուցադրել են իրենց ժամանակակից նորագույն նվաճումները։

Մոսկվայում ԻԻՀ դեսպանատան ռազմական կցորդը նույնպես մասնակցել է ցուցահանդեսին՝ որպես Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ։

Գնդապետ Սադեղ Ռեզայի Մողադամը, ցուցահանդես կատարած այցի շրջանակներում երկկողմ խորհրդակցություններ է անցկացրել մյուս մասնակից պատվիրակությունների հետ։ Նա հանդիպել և զրուցել է նաև Ռուսաստանի Դաշնության մի շարք ռազմական պաշտոնյաների և խոշոր նավաշինական ընկերությունների ղեկավարների հետ։

Հանդիպումների ժամանակ Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական կցորդը, հաստատելով Թեհրանի և Մոսկվայի միջև ռազմավարական և պաշտպանական հարաբերությունների խորությունը, ընդգծեց այդ համագործակցության ընդլայնումը։

Ռեզային այցելել է առաջադեմ ռազմածովային զենքի, ռադարային համակարգերի, ժամանակակից շարժիչների և նավիգացիոն սարքավորումների տաղավարներ։