Թալայի Նիք․ Իրանը չի նահանջի սպառնալիքի կամ ճնշման առջև
https://parstoday.ir/hy/news/iran-i246520-Թալայի_Նիք_Իրանը_չի_նահանջի_սպառնալիքի_կամ_ճնշման_առջև
Իրանի պաշտպանության նախարարության և զինված ուժերի աջակցման խոսնակ, գեներալ Թալայի Նիքը հայտարարել է, որ Իրանը չի նահանջի սպառնալիքի կամ ճնշման առջև։ Նրա խոսքով՝ վերջին երկու պատերազմների փորձը ցույց է տվել, որ Իրանի ժողովուրդն ու զինված ուժերը վճռական են ազգային անվտանգության, անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում։
(last modified 2026-06-12T07:44:12+00:00 )
Հունիս 12, 2026 10:50 Asia/Tehran
  • Թալայի Նիք․ Իրանը չի նահանջի սպառնալիքի կամ ճնշման առջև

Իրանի պաշտպանության նախարարության և զինված ուժերի աջակցման խոսնակ, գեներալ Թալայի Նիքը հայտարարել է, որ Իրանը չի նահանջի սպառնալիքի կամ ճնշման առջև։ Նրա խոսքով՝ վերջին երկու պատերազմների փորձը ցույց է տվել, որ Իրանի ժողովուրդն ու զինված ուժերը վճռական են ազգային անվտանգության, անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում։

Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը՝ Pars Today-ը հաղորդում է, որ 12-օրյա պատերազմի տարելիցին նվիրված միջոցառման ընթացքում Թալայի Նիքը հարգանքի տուրք է մատուցել այդ պատերազմի և երրորդ պարտադրված պատերազմի զոհերի հիշատակին։ Նա նշել է, որ 12-օրյա պատերազմը դարձավ հակառակորդների հաշվարկների ձախողման և Իրանի Իսլամական Հանրապետության հզորության դրսևորման օրինակ։ Նրա գնահատմամբ՝ այդ պայքարի ընթացքում Իրանի ժողովուրդն ու զինված ուժերը համատեղ պաշտպանել են երկրի անկախությունը, արժանապատվությունն ու անվտանգությունը՝ թույլ չտալով հակառակորդներին հասնել իրենց նպատակներին։

Նա հավելել է․ «12-օրյա պատերազմում չհասնելով իրենց նպատակներին, ամերիկյան և սիոնիստական ուժերը շարունակել են ճնշումները, պատժամիջոցներն ու այլ թշնամական քայլերը և սկսել Իրանի դեմ նոր  պատերազմ՝ նպատակ ունենալով կասեցնել Իրանի զարգացման և հզորացման գործընթացը։ Սակայն այդ փորձը նույնպես ձախողվել է, և հակառակորդներին չի հաջողվել կոտրել Իրանի ժողովրդի կամքը»։

Թալայի Նիքը նշել է․ «Հակառակորդները կարծում էին, թե ռազմական ճնշումների, ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև իրանցի հրամանատարների, գիտնականների և պաշտոնյաների սպանությունների միջոցով կկարողանան կանգնեցնել երկրի առաջընթացը։ Սակայն վերջին պատերազմը ցույց տվեց, որ Իրանի դեմ ուղղված յուրաքանչյուր սպառնալիք վերածվում է երկրի պաշտպանական կարողությունների, զսպման ներուժի և զինված ուժերի պատրաստվածության ամրապնդման հնարավորության»։

Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ Իրանի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ Իրանի հակառակորդները պետք է ընդունեն այն իրողությունը, որ տարածաշրջանային խնդիրների լուծումը չի կարող հիմնվել շարունակական ագրեսիայի, անկայունության և պատերազմների վրա։ Նրա կարծիքով՝ նրանք ի վերջո ստիպված կլինեն ընդունել հրադադարի և թշնամական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը բոլոր ճակատներում։

Թալայի Նիքը նաև ընդգծել է, որ Իրանը երբեք պատերազմ չի սկսել և չի պատրաստվում սկսել, սակայն ազգային անվտանգության, անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում որևէ զիջում չի անի։ Նա հավելել է, որ Իրանի զինված ուժերը՝ պաշտպանական արդյունաբերության աջակցությամբ, գտնվում են բարձր պատրաստվածության մակարդակում, և երկրի «կարմիր գծերի» ցանկացած խախտում կստանա վճռական ու կոշտ պատասխան։