Ղադիրը՝ Իրանի մեծ քայլը սուզանավերի կառուցման տեղայնացման ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i246534-Ղադիրը_Իրանի_մեծ_քայլը_սուզանավերի_կառուցման_տեղայնացման_ուղղությամբ
Pars Today - Ռազմածովային ուժերը համարվում են աշխարհում կարևորագույն թև՝ տարածքային և արտատարածքային ջրերում շահերը պաշտպանելու համար, ուստի միշտ էլ սարքավորումների վրա կենտրոնացած ուժ է, որը կարիք ունի ժամանակակից սարքավորումների։
(last modified 2026-06-12T13:07:20+00:00 )
Հունիս 12, 2026 16:11 Asia/Tehran
  • Ղադիրը՝ Իրանի մեծ քայլը սուզանավերի կառուցման տեղայնացման ուղղությամբ

Pars Today - Ռազմածովային ուժերը համարվում են աշխարհում կարևորագույն թև՝ տարածքային և արտատարածքային ջրերում շահերը պաշտպանելու համար, ուստի միշտ էլ սարքավորումների վրա կենտրոնացած ուժ է, որը կարիք ունի ժամանակակից սարքավորումների։

Pars Today-ի տվյալներով՝ Իրանի Իսլամական Հանրապետության Ռազմածովային ուժերը նույնպես կարիք ունեն տեղական սարքավորումների և զենքի, այդ թվում՝ տարբեր սուզանավերի՝ առաքելություններ իրականացնելու և իրանական ջրերի ու արտատարածքային առաքելությունների անվտանգությունն ապահովելու համար։

Մի քանի տասնյակ մետր խորությամբ Պարսից ծոցի շրջակա միջավայրի, Հորմուզի նեղուցի և Իրանի ափամերձ ջրերի պայմանները պահանջում են սեփական նախագծով սուզանավ։ Հիմնականում, Պարսից ծոցը, որպես փոքր և հիմնականում քիչ խորությամբ ջրային տարածք, մեծ մարտահրավեր է սուզանավերի մեծ մասի համար, նույնիսկ նորմալ քաշով դիզելային-էլեկտրական տիպի սուզանավերի համար։ Պարսից ծոցում ստորջրյա պատերազմի համար անհրաժեշտ է փոքր և թեթև նավ, որը կարող է գործել ցածր գնով և, իհարկե, փոքրաթիվ անձնակազմով։

Հաշվի առնելով այս նկատառումները՝ «Նահանգ» սուզանավը առաջին նախագիծն էր, որը հաջողությամբ ավարտվեց Իրանում՝ Պաշտպանության նախարարության և համալսարանների մասնակցությամբ, և որպես առաջին քայլ՝ այն օգտագործվեց Իրանի ռազմածովային ուժերի ռազմավարական նավատորմում որպես հետազոտական նախագիծ։

Նահանգ սուզանավի նախագծման և կառուցման ընթացքում ձեռք բերված փորձի շնորհիվ, «Ղադիր» սուզանավը արտադրության մեջ դրվեց արտասահմանյան նախագծի հիման վրա, և աստիճանաբար դրանց մեծ մասը ծառայության մեջ մտավ ռազմածովային ուժերում։ Զինված ուժերի ծովային արդյունաբերության կազմակերպության այն ժամանակվա ղեկավար, ծովակալ Ամիր Ռաստեգարին 2018 թվականի դեկտեմբերին հայտարարեց, որ «Ղադիր» սուզանավերի ավելի քան 90 տոկոսը տեղական արտադրության է և արտադրության մեջ է արդեն 12 տարի։

«Ղադիր» դասի սուզանավերի արտադրությունը սկսվել է մոտավորապես 2006 թվականին, իսկ վերջինը Իրանի ռազմածովային ուժերի ռազմավարական նավատորմին է մատակարարվել 2018 թվականին։ Որոշ գնահատականներ ցույց են տալիս, որ այս սուզանավերից 21-ը արտադրվել և գործում են։ Առաջին «Ղադիր» սուզանավի կառուցումը տևել է 4 տարի, բայց «Ղադիր 955» սուզանավը նախագծվել և արտադրվել է 18 ամսվա ընթացքում։ «Ղադիր» սուզանավում օգտագործվել են 75 տարբեր տեղական տեխնոլոգիաներ։

«Ղադիր» դասի սուզանավերը կարելի է համարել Իրանի առաջին լուրջ և հաջողված փորձը՝ սուզանավերի զանգվածային արտադրության ուղղությամբ։ Ներկայումս կարելի է ասել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն աշխարհում հայտնի է որպես « Midjet» անվամբ թեթև սուզանավերի նավատորմի արտադրողներից և սեփականատերերից մեկը՝ «Ղադիր» սուզանավը կառուցելով։

Վերջին տարիներին «Ղադիր» դասի սուզանավերի նավատորմին ավելացվել են շատ հատուկ և կարևոր հնարավորություններ, և «Ղադիր»–ի նոր մոդելները աստիճանաբար հագեցվել են ավելի առաջադեմ սարքավորումներով, այնպես որ այսօր այս սուզանավը հագեցած է հայտնաբերման առաջադեմ համակարգերով և կարող է նաև արձակել հականավային թևավոր հրթիռներ։