Բաղային արձագանքել է Իրանի ժողովրդի վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i246812-Բաղային_արձագանքել_է_Իրանի_ժողովրդի_վերաբերյալ_Ֆրանսիայի_ԱԳ_նախարարի_հայտարարություններին
Արձագանքելով Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությանն ով մտահոգություն էր հայտնել Իրանի ժողովրդի համար, Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային X-ում գրել է.
(last modified 2026-06-20T06:17:40+00:00 )
Հունիս 20, 2026 09:46 Asia/Tehran
  • Բաղային արձագանքել է Իրանի ժողովրդի վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարություններին

Արձագանքելով Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությանն ով մտահոգություն էր հայտնել Իրանի ժողովրդի համար, Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային X-ում գրել է.

  •  «Պարոն նախարար, ըստ երևույթին, կեղծավորությունն ու երկերեսանիությունը մինչ օրս շարունակում են մնալ ֆրանսիական քաղաքական մշակույթի բնորոշ գծերից՝ այն նույն արատը, որի մասին դեռևս 1664 թվականին Մոլիերը «Տարտյուֆ» պիեսում գրել էր, որ կեղծավորությունը դարձել է ժամանակի նորաձևություն»։
     
  •  «Այն ժամանակ, երբ Իրանի քաղաքները ենթարկվում էին դաժան ռմբակոծությունների, իսկ անմեղ իրանցիները Մինաբում, Թեհրանում, Լամերդում, Սպահանում և այլ վայրերում վայրագորեն սպանվում էին, դուք լռում էիք և փաստացիորեն համագործակցում էիք ագրեսորների հետ։ Իսկ այսօր, ձեր վարչակարգի քաղաքական շահերից ելնելով, հանկարծակի «արթնացել» է ձեր ընտրողական խիղճը, և դուք հանդգնորեն դասեր եք տալիս իրանցիների մարդու իրավունքների վերաբերյալ»։