Իրանի ԱԳ նախարարի տեղակալ․ Գազայում խաղաղությունը տարածաշրջանային ցանկացած համաձայնության առանցքային պայմանն է
https://parstoday.ir/hy/news/iran-i246814-Իրանի_ԱԳ_նախարարի_տեղակալ_Գազայում_խաղաղությունը_տարածաշրջանային_ցանկացած_համաձայնության_առանցքային_պայմանն_է
Իրանի արտգործնախարարի տեղակալ Սաիդ Խաթիբզադեն «Ալ Ջազիրա»-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է կարևոր բանակցությունների նոր փուլին՝ ընդգծելով, որ գործող հուշագիրը նախատեսում է հինգ ոչ սակարկելի դրույթների անհապաղ իրականացում։
(last modified 2026-06-20T06:25:16+00:00 )
Հունիս 20, 2026 09:53 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարի տեղակալ․ Գազայում խաղաղությունը տարածաշրջանային ցանկացած համաձայնության առանցքային պայմանն է

Իրանի արտգործնախարարի տեղակալ Սաիդ Խաթիբզադեն «Ալ Ջազիրա»-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է կարևոր բանակցությունների նոր փուլին՝ ընդգծելով, որ գործող հուշագիրը նախատեսում է հինգ ոչ սակարկելի դրույթների անհապաղ իրականացում։

Խաթիբզադեն նշել է․ «Իրանը ձգտում է խաղաղության հաստատման բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Գազայում»։
Նա անդրադարձել է նաև Հորմուզի նեղուցին՝ նշելով, որ Իրանը, Օմանի հետ համակարգմամբ և միջազգային իրավունքի շրջանակներում, ապահովում է նավագնացության ծառայություններ։ Նրա խոսքով՝ առաջին 60 օրերի ընթացքում դրա համար վճար չի գանձվելու, իսկ դրանից հետո կգործարկվի նոր մեխանիզմ՝ տարածաշրջանային նախաձեռնության հիման վրա։
Խաթիբզադեն ընդգծել է, որ Իրանի բոլոր սառեցված ակտիվների ազատումը պետք է լինի ապագա ցանկացած համաձայնության նախապայմանը։ Նա նաև հայտարարել է, որ առանց շրջափակումի դադարեցման և Իսրայելի կողմից միջազգային իրավունքի լիարժեք պահպանման, Լիբանանում և տարածաշրջանում կայուն խաղաղություն ու անվտանգություն հնարավոր չէ ապահովել։