Իրանի ՊՆ հայտարարությունը՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների վերաբերյալ առաջնորդի ուղերձի կապակցությամբ
ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Իրանի և ԱՄՆ-ի բանակցային գործընթացի վերաբերյալ իսլամական հեղափոխության առաջնորդի ուղերձին։
Հայտարարությունում ընդգծվում է, որ առաջիկա փուլը ոչ թե թշնամիների հետ հակամարտության ավարտն է, այլ պայմանական փուլ, որի նպատակն է լիարժեքորեն ապահովել Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը։ Նշվում է նաև, որ զինված ուժերը՝ անկախ քաղաքական գործընթացներից, շարունակելու են երկրի պաշտպանական և ռազմական կարողությունների զարգացումը։
Շնորհակալություն հայտնելով առաջնորդի ռազմավարական ուղերձի համար, նախարարությունն ընդգծել է, որ անցած տարիների փորձը ցույց է տվել՝ Իրանի հակառակորդներին չի կարելի վստահել, և ցանկացած փոխգործակցություն պետք է ուղեկցվի զգոնությամբ, պահանջատիրությամբ և լիարժեք պատրաստվածությամբ։
Հայտարարության մեջ նշվում է, որ առաջնորդի ուղերձը մի կողմից հույս է ներշնչում հասարակությանը, իսկ մյուս կողմից՝ լուրջ նախազգուշացում է պարտված և ճնշման տակ գտնվող հակառակորդների համար։
Պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ իր բոլոր հնարավորությունները կներգրավի գերագույն գլխավոր հրամանատարի հրահանգների իրականացման և ազգային շահերի պաշտպանության համար։ Ընդգծվում է, որ Իսլամական Հանրապետության հաջողությունների հիմնական բանալին արտաքին ճնշումների և սպառնալիքների պայմաններում առաջնորդությանը լիակատար ենթարկվելն է, ազգային միասնության պահպանումը և զսպող կարողությունների շարունակական ուժեղացումը։