Ղալիբաֆ․ Իսլամական երկրները պետք է դասեր քաղեն վերջին պատերազմի փորձից
https://parstoday.ir/hy/news/iran-i247014-Ղալիբաֆ_Իսլամական_երկրները_պետք_է_դասեր_քաղեն_վերջին_պատերազմի_փորձից
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ընդգծելով իսլամական երկրների միջև միասնության անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը, հայտարարել է, որ իսլամական երկրները պետք է դասեր քաղեն վերջին պատերազմի փորձից։
(last modified 2026-06-25T06:51:07+00:00 )
Հունիս 25, 2026 10:01 Asia/Tehran
  • Ղալիբաֆ․ Իսլամական երկրները պետք է դասեր քաղեն վերջին պատերազմի փորձից

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ընդգծելով իսլամական երկրների միջև միասնության անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը, հայտարարել է, որ իսլամական երկրները պետք է դասեր քաղեն վերջին պատերազմի փորձից։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների միության (PUIC) 20-րդ համաժողովի շրջանակում, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը չորեքշաբթի օրը հանդիպել է Ադրբեջանի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ 

Հանդիպմանը Ղալիբաֆը նշել է, որ իսլամական երկրների միջև միասնությունը կարևորնշանակություն ունի, և հավելել․ «Բարեբախտաբար, վերջին ամիսներին մեր երկու երկրների հարաբերությունները զարգացում են ապրել, և հույս ունեմ, որ այդ դրական ընթացքը կշարունակվի»։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ որոշ երկրների ցամաքային և օդային տարածքն օգտագործվել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողությունների համար, նա ասել է․ «Այս պատերազմի փորձն այժմ բոլորի աչքի առաջ է, և բոլորը պետք է համապատասխան դասեր քաղեն դրանից»։

Իրանի խորհրդարանի նախագահը կարևորել է միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը և հաջողություն է մաղթել Ադրբեջանին՝ PUIC-ի համաժողովի կազմակերպման գործում։

Սահիբա Գաֆարովան ընդգծել է երկկողմ նախագծերի շարունակական առաջմղման անհրաժեշտությունը և կարևորել խորհրդարանական կապերի ու բարեկամության խմբերի համագործակցության ընդլայնումը։

Գաֆարովան նաև հայտարարել է, որ Ադրբեջանը թույլ չի տա, որպեսզի իր տարածքն օգտագործվի հարևան երկրների, հատկապես Իրանի դեմ ուղղված գործողությունների համար։